Միջազգային

Բրիտանիայի ափերի մոտ ծովի մակարդակը 32 տարում 16,5 սանտիմետրով բարձրացել է

2 րոպեի ընթերցում

Բրիտանիայի ափերի մոտ ծովի մակարդակը 32 տարում 16,5 սանտիմետրով բարձրացել է

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի օդերեւութաբանական ծառայությունը հայտարարել Է, որ 1990 թվականից ծովի մակարդակը Միացյալ Թագավորության ափերի մոտ 16,5 սանտիմետրով բարձրացել Է կլիմայական փոփոխւթյունների պատճառով: Հուլիսի 28-ին այդ մասն հայտնել Է Բի բի սի հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան՝ վկայակոչելով գերատեսչության զեկույցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ըստ որում ծովի մակարդակն, ինչպչես արձանագրում են փորձագետները, տարեկան բարձրանում Է 3 – 5,2 միլիմետրով, ինչն ավելի քան կրկնապատիկ գերազանցում Է XX դարի սկզբի նույն ցուցանիշները: Դրա հետեւանքով մեծանում Է ափային գծի Էրոզիան, ինչը փոթորիկների ժամանակ հանգեցնում Է բարձր ալիքների: Կլիմայի փոփոխությունը «մոտ ապագայում կարագացնի» այդ միտումը, նշում Է Մեծ Բրիտանիայի Օվկիանագրության կենտրոնի աշխատակից Սվետլանա Ջեւրեջեւան:

Հեղեղման սպառնալիքի տակ կարող Է հայտնվել, հետազոտողների գնահատմամբ, շուրջ 500 հազար տուն: Ինչպես ավելի վաղ հաղորդվել Է, մինչեւ 2050 թվականը ծովի մակարդակը Բրիտանական կղզիների մերձակայքում կբարձրանա 35 սանտիմետրով: Առավել խոցելի շրջանների թվում են որոշ քաղաքներ Անգլիայի հյուսիս - արեւմուտքում, հարավ - արեւմուտքում եւ հարավ - արեւելքում:

Գիտնականները նախազգուշացնում են, որ այդ շրջանների բնակիչները պետք Է պատրաստ լինեն տեղեփոխվելու, եթե իրենց տները հայտնվեն ռիսկի գոտում: Այդ տնային տնտեսությունների պահպանումը բնակության համար կլինի անհնար կամ տնտեսապես անշահավետ, գտնում են մասնագետները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում