Տարածաշրջանային

Մոսուլում հրթիռակոծվել է թուրքական հյուպատոսարանը

1 րոպեի ընթերցում

Մոսուլում հրթիռակոծվել է թուրքական հյուպատոսարանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հրթիռակոծվել է Իրաքի Մոսուլ քաղաքում տեղակայված Թուրքիայի Հյուպատոսարանը։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Կատարվածի վերաբերյալ դատապարտող հայտարարություն է տարածել Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը և սպառնացել հրթիռակոծությունն իրականացրած կողմին, որոնց որակել է որպես ահաբեկիչներ։

Թուրքական աղբյուրների փոխանցմամբ' հյուպատոսարանի շենքի վրա արձակվել է 4 հրթիռ, սակայն կատարվածի արդյունքում սպանվածներ և վիրավորներ չկան։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում