Միջազգային

«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են սահմանափակել ռուսական նավթի գները

1 րոպեի ընթերցում

«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են սահմանափակել ռուսական նավթի գները

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են մինչև ս.թ. դեկտեմբերի 5-ը Ռուսաստանից արտահանվող նավթի գների սահմանափակման մեխանիզմ սահմանել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին, ըստ ՏԱՍՍ-ի, հաղորդել է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, որն էլ իր հերթին վկայակոչում է յոթնյակի անանուն ներկայացուցչի հաղորդած տեղեկությունը:

Բացի այդ, ըստ աղբյուրի՝ G7-ի երկրները ուզում են ռուսական նավթի գների այնպիսի շեմ սահմանել, որպեսզի ռուսական նավթի գինը ինքնարժեքից բարձր լինի, բայց անհամեմատ ցածր լինի շուկայական գներից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում