Տարածաշրջանային

Հայտնի է, թե ինչ են քննարկելու Էրդողանն ու Պուտինը Սոչիում

1 րոպեի ընթերցում

Հայտնի է, թե ինչ են քննարկելու Էրդողանն ու Պուտինը Սոչիում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, թե ինչ են քննարկելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում օգոստոսի 5-ին տեղի ունենալիք հանդիպմանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Դմիտրի Պեսկովի խոսքով՝ երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցությունը մշտապես գտնվում է օրակարգում և քննարկվում պետությունների ղեկավարների՝ վերջին բոլոր հանդիպումների ժամանակ։

Բացի այդ, Պեսկովը նշել է, որ Սոչիի հանդիպմանը մեկ այլ թեմա ևս կլինի: Կքննարկվի Ուկրաինայից հացահատիկի արտահանման համակարգող կենտրոնի աշխատանքը։

Նա ընդգծել է, որ Պուտինն ու Էրդողանը մտադիր են քննարկել գործարքի նպատակների և դրա իրականացման մեթոդների համապատասխանությունը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում