Քարվաճառում ադրբեջանցի բարձրաստիճան սպաներ են պայթել ականի վրա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ադրբեջանական Տելեգրամ ալիքներում տեղեկություն է տարածվում այն մասին, որ Քարվաճառի շրջանում ադրբեջանցի բարձրաստիճան սպաներ են պայթել ականի վրա, այդ թվում՝ գեներալ Էնվեր Էֆենդիևը և բրիգադի հրամանատար Վուգար Իսբանդիյարովը, սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս որևէ տեղեկություն չի հաղորդել տվյալ դեպքի վերաբերյալ: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը:

«Միջադեպի հետևանքով ցամաքային զորքերի գեներալ Էնվեր Էֆենդիևը թեթև մարմնական վնասվածքներ է ստացել: Ավագը, որի անունը հայտնի չէ, վիրավորում է ստացել ուսի հատվածում: Երրորդ վիրավորի վիճակը ծանր է: Նախնական տվյալներով նա N բրիգադի հրամանատար Վուգար Իսբանդիյարովն է: Սպասում ենք պաշտոնական հայտարարությունների Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից», - գրում է ադրբեջանական ալիքներից մեկը:

ԼՐԱՑՈՒՄ. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է այն տեղեկությունը, որ Քարվաճառի շրջանում ադրբեջանական զինծառայողներ են պայթել ականի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությանը հայտնել են Ադրբեջանի ՊՆ-ից՝ նշելով, որ ականի պայթյունից վիրավորում է ստացել ադրբեջանական բանակի զինծառայող Վուգար Թոֆիկօղլու Իսբենդիյարովը: Այսպիսով, Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հաստատել է ադրբեջանական սպաներից միայն մեկի վիրավորվելու փաստը: Ավելի վաղ ադրբեջանական Տելեգրամ ալիքները տեղեկություն էին հաղորդել այն մասին, որ Քարվաճառում ականի պայթյունից վիրավորվել է երեք զինծառայող՝ գեներալ Էնվեր Էֆենդիևը, N բրիգադի հրամանատար Վուգար Իսբանդիյարովը և մի ավագ, որի անունը հայտնի չէ:

Հայերեն English Русский

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին