Թուրքիան ձգտում է Եվրամիությանը լիիրավ անդամակցության. Թուրքիայի ԱԳՆ փոխնախարար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար, Եվրամիությունում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Ֆարուք Քայմաքչին Անկարայում «Ընդհանուր խնդիր. տարբեր մշակութային հեռանկարներ» նախագծի քննարկման նպատակով կայացած հանդիպումից հետո ասել է, որ Անկարայի հարաբերությունները Բրյուսելի հետ չեն սահմանափակվում համատեղ նախագծերով, և Եվրամիությանը լիիրավ անդամակցությունը մնում է Թուրքիայի գլխավոր նպատակը։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Նրա խոսքով, քաղաքացիական հասարակության երկխոսությունը շատ կարեւոր է Թուրքիայի եւ ԵՄ-ի հարաբերությունների զարգացման տեսանկյունից։

Նա նշել է, որ ԵՄ-ում Թուրքիայի ներկայացուցչությունը կշարունակի այս հարցում աջակցել քաղաքացիական հասարակությանը։

«Բրյուսելի հետ Անկարայի հարաբերությունները չեն սահմանափակվում համատեղ նախագծերով, Թուրքիայի հիմնական նպատակը ԵՄ-ին լիիրավ անդամակցությունն է։ Այս ընթացքում Թուրքիան նախատեսում է ընդլայնել ԵՄ-ի հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ սկսած Մաքսային միության նորացումից, առանց վիզայի ռեժիմի ներդրումից, վերջացրած անվտանգությամբ ու պաշտպանությամբ։ Թուրքիան կշարունակի գործել ամենայն վճռականությամբ»,- ասել է նա։

Հայերեն Español

ՃՏՊ Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով կան զոհեր

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին