Հասարակական

Գործադիրը կրթական ոլորտի հանձնառությունների շրջանակը հստակեցնելիս կօգտագործի երիտասարդական խորհրդակցության արդյունքները

5 րոպեի ընթերցում

Գործադիրը կրթական ոլորտի հանձնառությունների շրջանակը հստակեցնելիս կօգտագործի երիտասարդական խորհրդակցության արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի և Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի համագործակցությամբ հուլիսի 27-ին «Այբ» դպրոցում կազմակերպվել էր «Վերափոխելով կրթությունը» ազգային երիտասարդական խորհրդակցությունը, որիարդյունքները ՀՀ կառավարությունը կօգտագործի կրթական ոլորտի հանձնառությունների շրջանակը հստակեցնելու համար։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, միջոցառմանը ներկա են եղել և ողջույնի խոսքով հանդես եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:

Նշվում է, որ երիտասարդական խորհրդակցության նպատակն է եղել բացահայտել Հայաստանում կրթության և դրա կազմակերպման միջավայրի հետ կապված արդի խնդիրները և մշակել ընդհանուր տեսլականը, ինչպես նաև գործողությունների պլանը՝ արագացնելու կրթության առաջընթացը 2030 թվականի օրակարգի շրջանակում: Այն կազմակերպվել է նաև՝ ի նպաստ 2022 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի ընթացքում կայանալիք «Վերափոխելով կրթությունը» գագաթնաժողովին ՀՀ կրթական առաջնահերթությունները սահմանելու և ներկայացնելու գործընթացի:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է ներկաներին՝ կարևորելով հանդիպման ձևաչափը. «Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ այս հանդիպման կազմակերպմամբ կրթության վերափոխման գործընթացում կարևորում ենք երիտասարդության դերը, քանզի կրթության զարգացումը առաջին հերթին իրականացվում է հենց իրենց՝ երիտասարդների համար։ Եվ այստեղ շատ կարևոր է պահել և զարգացնել հետադարձ կապը նրանց հետ, որպեսզի կրթության վերափոխման ողջ գործընթացի ժամանակ հնարավոր լինի օբյեկտիվորեն գնահատել այս կամ այն քայլի, մեթոդի և գործիքակազմի ազդեցությունը լսարանի վրա»,- ասել է փոխնախարարը և կոչ արել ակտիվ մասնակցել քննարկումներին, անկաշկանդ արտահայտել տեսակետները: Նա կարևորել է երիտասարդների ներգործուն մասնակցությունը նաև մինչև 2030 թ. ՀՀ կրթության զարգացման պետական ծրագրի մշակման գործընթացում, ինչը կօգնի կրթության վերափոխումն առավել սահուն և անցնցում կազմակերպելուն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ փոխնախարարի՝ ներկայիս գլոբալ մարտահրավերներով պայմանավորված՝ այսօր ողջ աշխարհում տեղի են ունենում մեծ փոփոխություններ, և այդ ամենն իր անկասելի անդրադարձն է ունենում նաև կրթական համակարգի փոխակերպման և վերաձևման վրա։ Որպես օրինակ՝ Արթուր Մարտիրոսյանը նշել է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված կրթական համակարգին առաջադրվող մարտահրավերները, որոնց արդյունքում հեռավար կրթության լայն կիրառումը նորովի առաջ է քաշել կրթության վերափոխման արդիականացման անհրաժեշտությունը։ Նախարարի տեղակալն ընդգծել է նաև 2020 թ. 44-օրյա պատերազմի հետևանքով հազարավոր հայ երեխաների կրթության իրավունքի իրացման դաշտում առաջացած խնդիրները:

Խորհրդակցության մասնակիցներին ողջունել է նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան:

«Բոլորս գիտենք՝ որոնք են կրթական ոլորտի խնդիրները, և ձեր այսօրվա հանձնառությունն է գտնել դրանց լուծումները՝ նպաստելով ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի կրթական համակարգի բարեփոխումների գործընթացին»,- ասել է Լիլա Փիթրս Յահիան:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ՝ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը ևս կարևորել է երիտասարդների հետ քննարկումները՝ ընդգծելով, որ կրթության վերափոխումը սկսվում է երիտասարդներից՝ որպես փոփոխության առաջամարտիկներ: Ըստ նրա՝ խորհրդակցության հիմնական գաղափարն է՝ «ոչ մի գործողություն մեր մասին՝ առանց մեր մասնակցության»:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են հետևյալ թեմաները՝ համաճարակի ազդեցությունը կրթության կազմակերպման վրա, կրթական մեթոդները և կրթության պատասխանատուների դերի վերաիմաստավորումը, թվային գործիքների կիրառումը և դպրոցների՝ որպես առողջ և ներառական միջավայրի բարելավումը։

Խորհրդակցության արդյունքներն օգտագործվելու են ՀՀ կրթության բարեփոխման ոլորտում Կառավարության հանձնառությունների շրջանակը հստակեցնելու և սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի գագաթնաժողովում այն ներկայացնելու համար։

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում