Սպորտ

Հունահռոմեական ոճի ըմբիշները 4 մեդալ են նվաճել Լեհաստանի միջազգային մրցաշարում

2 րոպեի ընթերցում

Հունահռոմեական ոճի ըմբիշները 4 մեդալ են նվաճել Լեհաստանի միջազգային մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը 1 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ է նվաճել Լեհաստանում ավարտված «Ziolkowski, Pytlasinski» ըմբշամարտի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի հաղթողի կոչումը նվաճել է67կգքաշայինՍլավիկԳալստյանը: Եզրափակիչ գոտեմարտում Գալստյանը 8:1 հաշվով հաղթել է Ճապոնիայի ներկայացուցչին և դարձել է ոսկե մեդալակիր։

Հայաստանի ներկայացուցիչներից արծաթե մեդալներ են նվաճելՇանթԽաչատրյանը(72կգ)ևԿարապետՉալյանը(82կգ):

Խաչատրյանը եզրափակչում գոտեմարտել է հունգարացի Ռոբերտ Աթիլայի հետ և պարտություն կրել, իսկ Չալյանը զիջել է Նորվեգիայի ներկայացուցիչ Էքսող Մուկուբիին:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում բրոնզե մեդալակիր է դարձելՌուդիկՄկրտչյանը(55կգ)և կանգնել պատվո հարթակի երրորդ աստիճանին:

Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ 87 կգ Գևորգ Թադևոսյանը, պարտվել է բրոնզե մեդալի համար պայքարում, 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը գրավել է 5-րդ տեղը, իսկ 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը և 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը դուրս են մնացել մեդալային պայքարից:

Թիմը մրցաշարին մասնակցում էր նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ:

Ավելի վաղ, Վարշավայում անցկացվող ըմբշամարտի միջազգային մրցաշարում հաջող մասնակցություն էր ունեցել նաև Հայաստանի ազատ ոճի հավաքականը:

Հավաքականի կազմում ընդգրկված 4 ըմբիշներն էլ դարձել էին մեդալակիրներ: Մրցաշարի հաղթողի տիտղոսն ու ոսկե մեդալը նվաճել էր 70 կգ քաշային Արման Անդրեասյանը: Հայ ըմբիշը եզրափակչում 3:2 հաշվով առավելության էր հասել ԱՄՆ ներկայացուցչի նկատմամբ:

Արծաթե մեդալակիր էր դարձել 79 կգ քաշային Արման Ավագյանը: Եզրափակչում մեր ըմբիշը 2:10 հաշվով զիջել էր Ուկրաինայի ներկայացուցչին։

Հայաստանի մյուս երկու ներկայացուցիչները՝ Մանվել Խնձրցյանը (57 կգ) և Հրայր Ալիխանյանը (74 կգ), դարձել էին բրոնզե մեդալակիրներ՝ կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին:

Կարդացեք հոդվածը` EspañolРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում