ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու Թաթարստանի սպորտի նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Թաթարստանի Հանրապետության սպորտի նախարար Վլադիմիր Լեոնովին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, կարևորելով Թաթարստանի Հանրապետության հետ սպորտի ոլորտում համագործակցության ընդլայնումն ու համատեղ ծրագրերի իրականացումը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է համատեղ սպորտային մարզումներ իրականացնելու, տարբեր մարզաձևերում փոխգործակցությունն ընդլայնելու հնարավորությունները։

Կարեն Գիլոյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է սպորտի զարգացումը. hետևողական ջանքեր են գործադրվում հատկապես մարզական մասսայական ծրագրերի իրականացման ուղղությամբ՝ անցկացնելով «Վարչապետի գավաթ» խորագիրը կրող միջոցառումներ խճուղավազք, դպրոցականների թիմային խճուղավազք, հեծանվավազք, լող և սեղանի թենիս մարզաձևերում:

Թաթարստանի Հանրապետության սպորտի նախարար Վլադիմիր Լեոնովի խոսքով՝ իրենք ևս կարևորում են մասսայական սպորտի զարգացումն ու այս ուղղությամբ մի շարք ծրագրեր են իրականացնում, որոնց շրջանակում ևս կարելի է դիտարկել Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունը:

Թաթարստանի Հանրապետության սպորտի նախարարը նշել է, որ համագործակցության հնարավորություններ կան նաև ջրացատկ մարզաձևում.

«Մենք ջրացատկի շատ ուժեղ կենտրոն ունենք, համագործակցում ենք միջազգային ֆեդերացիայի հետ, իսկ հայ մարզիկներից մեկն արդեն իսկ ուսանում և մարզվում է մեզ մոտ: Այսինքն՝ այս մարզաձևում համագործակցության սկիզբն արդեն դրված է, թեև համատեղ ծրագրերի իրականացման ավելի մեծ ներուժ կա»:

Կողմերը քննարկել են նաև միջբուհական համագործակցության հնարավորությունը, մասնավորապես, Թաթարստանի և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտների միջև փոխհամագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր՝ կապված ուսանողների փոխանակման, մասնագետների վերապատրաստման և այլնի հետ: Մատնանշվել է Հայաստանում հատկապես սպորտային մենեջմենթը զարգացնելու կարևորությունը:

Հանդիպմանը քննարկվել են նաև սպորտի տարբեր բնագավառներում համատեղ ծրագրերի, ուսումնամարզական հավաքների կազմակերպմանը, սպորտային ենթակառուցվածքների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Հայերեն Español Русский

Գլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի բացարձակ նիշից ցածր գտնվող՝ ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներ

«Գութան» փառատոնը կրկին կհամախմբի հայկական երգի և պարի լավագույն խմբերին

Իրանի հետ իրադրությունը լավ է զարգանում. Թրամփ

Վրաստանի և Ռուսաստանի սահման տանող ճանապարհին կկառուցվի 2 կմ երկարությամբ կամուրջ

Փրկարարների որոնողափրկարարական աշխատանքների շնորհիվ մոլորված քաղաքացիները հայտնաբերվել են. նրանց կյանքին վտանգ չի սպառնում

ԿԳՄՍ նախարարն ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա առթիվ

Կոլումբիայի նախագահը երկրաշարժից հետո երկրում աղետի ռեժիմ է հայտարարել

Ալիևը հայտարարել է TRIPP-ի շրջանակներում Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գծերի անցկացման ծրագրի նախապատրաստման մասին

Ավելի քան 40 երկիր կոչ է արել նախoրոք զգուշացնել բալիստիկ հրթիռների արձակման մասին

Հանցավոր կազմակերպությունը պետությանը պատճառել է 1 մլրդ դրամի վնաս. նախաքննությունն ավարտվել է