Հասարակական

Երևանի քաղաքապետարանի աշտարակի ժամացույցից լսվող երաժշտությունը կհնչի նաև վարչական շրջաններում

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանի աշտարակի ժամացույցից լսվող երաժշտությունը կհնչի նաև վարչական շրջաններում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսուհետ առավոտյան 07:00 -ից յուրաքանչյուր ժամը մեկ Երևանի քաղաքապետարանի աշտարակի ժամացույցից լսվող երաժշտությունը միաժամանակ կհնչի նաև մայրաքաղաքի 12 վարչական շրջաններում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

«Ես վստահ եմ՝ քաղաքը պիտի շուտ արթնանա, աշխատանքային օրը պիտի վաղ սկսվի:

Այսուհետ, առավոտյան 07:00 -ից յուրաքանչյուր ժամը մեկ Երևանի քաղաքապետարանի աշտարակային ժամացույցից լսվող երաժշտությունը կհնչի նաև միաժամանակ 12 վարչական շրջաններում»,-նշել է քաղաքապետը:

Սարգսյանը նաև ընդգծել է՝ բացի այդ, համաքաղաքացիները օրվա ժամին ու օդի ջերմաստիճանին կարող են ծանոթանալ նաև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի տանիքին տեղադրված նոր LED էկրանից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում