Ստամբուլում հանդիպել են Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում հուլիսի 22-ին տեղի է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հանդիպումը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը կայացել է Քալենդեր նստավայրում։

Աքարն ու Շոյգուն քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանում անվտանգության ապահովման վերաբերյալ։

Թուրք նախարարը վերահաստատել է Ուկրաինայում հրադադարը հնարավորինս արագ ապահովելու անհրաժեշտությունը։

Աքարը շնորհակալություն է հայտնել Շոյգուին՝ Սև ծովով հացահատիկի և սննդամթերքի անվտանգ փոխադրումն ապահովելու ջանքերի համար։

Շոյգուն ժամանել է թուրքական Ստամբուլ՝ մասնակցելու հացահատիկի հարցով համաձայնագրի ստորագրման արարողությանը, որը թույլ կտա կազմակերպել սննդամթերքի և հացահատիկի արտահանում Ուկրաինայի և Ռուսաստանի սևծովյան նավահանգիստներից։

Հայերեն Français Русский Türkçe

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը