Տարածաշրջանային

Իրաքը մտադիր է դիմել ՄԱԿ-ի ԱԽ-ին՝ Թուրքիայի կողմից երկրի հյուսիսում գտնվող զբոսաշրջային վայրի գնդակոծման հետ կապված

2 րոպեի ընթերցում

Իրաքը մտադիր է դիմել ՄԱԿ-ի ԱԽ-ին՝ Թուրքիայի կողմից երկրի հյուսիսում գտնվող զբոսաշրջային վայրի գնդակոծման հետ կապված

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի կառավարությունը մտադիր է դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին՝ թուրքական կողմից հանրապետության հյուսիսում գտնվող զբոսաշրջային վայրի գնդակոծության վերաբերյալ, որի հետևանքով զոհվել է առնվազն ինը մարդ։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկանում ենք Իրաքի ԱԳՆ կողմից տարածված հայտարարությունից:

Հայտարարության մեջ նշվում է,որ Իրաքի կառավարությունը խստորեն դատապարտում է Զախուի զբոսաշրջային վայրի գնդակոծումը և, որ իշխանությունները պատրաստվում են դիվանագիտական պատասխան քայլեր ձեռնարկել բարձր մակարդակով, սկսած ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի դիմելուց:

Պաշտոնական Բաղդադը կարծում է, որ Անկարայի գործողությունները երկրի ինքնիշխանության և միջազգային իրավունքի խախտում են, ինչպես նաև վտանգ են ներկայացնում խաղաղ բնակչության անվտանգության համար։

«Թուրքիայի կողմից Դահուք նահանգի հրետակոծությունը, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են մեր քաղաքացիները, արժանի է դատապարտման, երկրի ինքնիշխանության խախտում է և ազգային անվտանգության սպառնալիք»,- Twitter-ի իր միկրոբլոկում գրել էր Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը։

Հուլիսի 20-ին թուրքական հրետանու կողմից Դահուք նահանգում (Իրաքյան Քրդստանի մաս.-խմբ.) զբոսաշրջային վայրի գնդակոծության հետևանքով զոհվել է առնվազն ինը մարդ, ևս 22-ը վիրավորվել են։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում