Հայ աշակերտները Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայից վերադարձել են 3 բրոնզե մեդալով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 10-17-ն առցանց ձևաչափով տեղի ունեցած Ֆիզիկայի 52-րդ միջազգային օլիմպիադային Հայաստանի թիմում ընդգրկված էր 5 աշակերտ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, նրանցից 3-ը նվաճել են բրոնզե մեդալներ, երկուսն արժանացել են գովասանագրերի:

Ֆիզիկայի 52-րդ միջազգային օլիմպիադային մասնակցել են 79 երկրների ավելի քան 300 աշակերտներ: Հայաստանյան թիմից բրոնզե մեդալների են արժանացել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արտաշես Մկրտչյանը, Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ Մարիա Առաքելյանը և Արեգ Բարսեղյանը: ՀԱՊՀ-ի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Հովսեփ Կարապետյանը և Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Վյաչեսլավ Պետրոսյանը ստացել են գովասանագիր։

Թիմը ղեկավարել են Գագիկ Գրիգորյանը («ԱՅԲ» դպրոց, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց) և Բիլոր Կուրղինյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց)։

Օլիմպիադան անցկացվել է երկու` փորձնական և տեսական փուլերով, առցանց մասնակցությունն ապահովել է Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցը։ Ֆիզիկայի 52-րդ միջազգային օլիմպիադայի (պաշտոնական կայքը՝ ipho2022.com ) կազմակերպիչ երկիրը Շվեյցարիան է:

«Ֆիզիկա» առարկայի նախորդ՝ 51-րդ միջազգային օլիմպիադայում, որը նույնպես անցկացվել էր առցանց ձևաչափով, Հայաստանի թիմն արժանացել էր 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալների։

Հայերեն English Русский

Պետության աջակցությամբ կառուցվել է 58 խելացի անասնաշենք. ծրագրում փոփոխություններ են արվում

Օլիվիե Դըկոտինյին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Գրիգոր վարդապետ Խաչատրյանի հետ

ԵՄ մի քանի երկիր կտրականապես դեմ է Ուկրաինայի համար ՌԴ ակտիվներն օգտագործելուն. Կալաս

ԱՄՆ-ն կարող է կրճատել Եվրոպայում տեղակայված զորքերի թիվը. Թրամփ

Կառավարությունը լրացուցիչ սոցիալական աջակցություն կտրամադրի ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին

Ստամբուլում մեկնարկել են ռուս-ամերիկյան խորհրդակցությունները

ԱՊՀ գլխավոր քարտուղարը հանդես է եկել անվտանգության ուժեղացման օգտին

Գերմանիայի նոր իշխանությունները կվերացնեն արագացված կարգով քաղաքացիության տրամադրումը

Դատախազությունը պահանջում է վառելիքի ներկրմամբ զբաղվող ընկերության սեփականատեր Կամո Մելքոնյանից բռնագանձել 14 անշարժ գույք

Օտարերկրյա ֆիլմարտադրողները Հայաստանում ֆիլմ նկարահանելու պարագայում կարող են հետ ստանալ ներդրումների մինչև 35 տոկոսը