Պուտինը Ռաիսիի հետ հանդիպմանը բարձր է գնահատել ռուս-իրանական հարաբերությունների զարգացումը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ երկու երկրների հարաբերությունները զարգանում են լավ տեմպերով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։

Նրա խոսքով, այդ հարաբերությունները զգալի ներդրում ունեն սիրիական կարգավորման գործում, իսկ առևտրի առումով երկրները կարող են պարծենալ ռեկորդային թվերով։

«Մենք կարող ենք պարծենալ առևտրի աճի ռեկորդային թվերով։ Մենք ամրապնդում ենք մեր համագործակցությունը միջազգային անվտանգության ոլորտում՝ զգալի ներդրում ունենալով սիրիական ճգնաժամի կարգավորման գործում»,- հանդիպման ժամանակ ասել է Պուտինը։

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին իր հերթին հույս է հայտնել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցն Իրան շրջադարձային կդառնա երկու երկրների հարաբերությունների զարգացման համար։

«Ես մեծ հույս ունեմ, որ Ձեր պաշտոնական այցը Իրան շրջադարձային փուլ կդառնա տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման համար»,- նշել է Ռաիսին:

Հայերեն English Español Русский

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը