Իրանը եւ Թուրքիան կերկարացնեն գազի մատակարարումների 25-ամյա համաձայնագիրը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը եւ Անկարան համաձայնության են եկել երկարաձգելու Իրանից Թուրքիային գազի մատակարարումների շուրջ՝ ավելի վաղ կնքված 25-ամյա համաձայագիրը: Հուլիսի 19-ին այդ մասին հայտարարել Է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին:

«Մենք համաձայնության եկանք երկու երկրների միջեւ գազի մատակարարումների վերաբերյալ 25-ամյա համայձանագրի երկարաձգման շուրջ»,- ասել Է նա: Ռայիսիի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի ասուլիսը՝ նվիրված քաղաքական գործիչների հանդիպման արդյունքներին, հեռարձակել Է Իրանի պետական հեռուստատեսությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Իրանի նախագահը հավելել Է, որ կողմերը համաձայնվել են աշխատել առեւտրական շրջանառության մեծացման ուղղությամբ: «Մենք որպես նպատակ նշել ենք 30 միլիարդ դոլար թիվը, այսինքն՝ առեւտրի ընթացիկ ծավալը պետք Է եռապատիկ մեծանա»,- ասել Է նա: Բացի դրանից, հեռուստատեսությունը ցուցադրել Է երկու երկրների միջեւ երկարաժամկետ ռազմավարական համագործակցության հուշագրի ստորագրման արարողությունը:

Համաձայնագրի մանրամասները չեն ճշտվել: Իրանը Թուրքիային Է մատակարարում տարեկան 10 միլիարդ խորանարդ մետր գազ Թենգիզ - Անկարա գազատարով: Իրանական գազի բաժնը Թուրքիայի Էներգետիկական հաշվեկշռում կազմում Է շուրջ 15 տոկոս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский Türkçe

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը