Տարածաշրջանային

Ադրբեջանի արտգործնախարարը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի արտգործնախարարը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Բրյուսելում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկացնում է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը:

Բայրամովի եւ Ստոլտենբերգի հանդիպումը կայացել է Ադրբեջանի արտգործնախարարի՝ Բրյուսել կատարած այցի շրջանակներում։

ՆԱՏՕ-ի կողմից տարածված մամուլի հաղորդագրության համաձայն՝ հանդիպումը տեղի է ունեցել մամուլի համար փակ ռեժիմով:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում