Քաղաքականություն

ԱՄՆ-ն հնարավոր բոլոր տարբերակներով աջակցելու է Հարավային Կովկասի խաղաղ ապագային. պետդեպի խոսնակ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն հնարավոր բոլոր տարբերակներով աջակցելու է Հարավային Կովկասի խաղաղ ապագային. պետդեպի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև Թբիլիսիում կայացած հանդիպումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:

Պատասխանելով հարցին, թե ինչպիսինն է ԱՄՆ դերակատարումն այս գործընթացում՝ Փրայսը նշել է. «Մենք ակտիվ դերակատարում ունենք: Մենք մշտապես ասել ենք, որ պատրաստ ենք ներգրավվել ինչպես երկկողմ, այնպես էլ նույն կերպ մտածող գործընկերների հետ՝ այդ թվում և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ օգնելու երկրներին գտնել տևական, համապարփակ խաղաղություն»:

Փրայսը նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը վերջին շաբաթների ընթացքում շփումներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի իր գործընկերների հետ: Վերջինների հետ օրերս հեռախոսազրույց էր ունեցել նաև ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը:

«Մենք շարունակում ենք հավատալ, որ երկխոսությունը Հարավային Կովկասի համար խաղաղ, ժողովրդավար ու բարեկեցիկ ապագայի հասնելու լավագույն տարբերակն է, և մենք շարունակելու ենք հնարավոր բոլոր տարբերակով աջակցել դրան»,- ասել է Փրայսը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում