Թուրքիայի նախագահը հուլիսի 18-19-ը պաշտոնական այցով կլինի Իրանում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 18-19-ը պաշտոնական այցով կգտնվի Թեհրանում, որտեղ կհանդիպի Իրանի և Ռուսաստանի Դաշնության նախագահների հետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Hurriyet-ը:

Թուրքիայի նախագահականի հաղորդմամբ՝ Էրդողանի այցը տեղի է ունենում Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հրավերով։

Երկու երկրների նախագահների նախագահությամբ հուլիսի 19-ին Թեհրանում տեղի կունենա Թուրքիա-Իրան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի յոթերորդ նիստը։

Խորհրդի նիստում կքննարկվեն թուրք-իրանական հարաբերությունների բոլոր ասպեկտները և երկկողմ համագործակցության բարելավմանն ուղղված քայլերը։

Այցի ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային և միջազգային հարցեր։

Հուլիսի 19-ին Էրդողանը կմասնակցի Ռուսաստանի և Իրանի նախագահների մասնակցությամբ եռակողմ գագաթնաժողովին։

Ակնկալվում է, որ գագաթնաժողովում կքննարկվեն Սիրիայում ընթացիկ իրադարձությունները, պայքարը ահաբեկչական կազմակերպությունների դեմ, քաղաքական կարգավորմանն ուղղված ջանքերը, հումանիտար իրավիճակը և սիրիացիների կամավոր վերադարձը իրենց երկիր:

Գագաթնաժողովի շրջանակներում տեղի կունենա Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարների երկկողմ հանդիպումը։

Հայերեն Español Türkçe

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը