Սպորտ

Էդուարդ Սպերցյանը գոլի հեղինակ է դարձել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում

1 րոպեի ընթերցում

Էդուարդ Սպերցյանը գոլի հեղինակ է դարձել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դարձել է գոլի հեղինակ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության մեկնարկային տուրում «Կրասնոդար»-ը, որտեղ հանդես է գալիս Էդուարդ Սպերցյանը, մրցել է «Ֆակել»-ի հետ: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 2:2 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն, ով «Կրասնոդար»-ի ակադեմիայի սան է, աչքի է ընկել հանդիպման 40-րդ րոպեին: Սպերցյանը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել տուգանայինից կատարած ուղիղ հարվածով:

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Կրասնոդար»-ի մրցակիցը Մոսկվայի «Սպարտակ»-ն է: Այդ հանդիպումը կկայանա հուլիսի 24-ին: Առաջին տուրից հետո «Կրասնոդար»-ը մրցաշարային աղյուսակում 4-րդն է:

Կարդացեք հոդվածը` Türkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում