Հասարակական

Արմեն Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում

1 րոպեի ընթերցում

Արմեն Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 17-ին, ժամը 17:30, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է «Շարմ Հոլդինգ»-ը:

Գրիգորյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել է նաև, որ հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 18-ին, ժամը 13։00՝ նույն վայրից։

Արմեն Գրիգորյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր հուլիսի 15-ին՝ դատական նիստի ընթացքում. նա կորցրել էր գիտակցությունը: Դատարան ժամանած Շտապօգնության բրիգադին չէր հաջողվել փրկել պրոդյուսերի կյանքը:

Արմեն Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար ձերբակալվել էր մայիսի 17-ին, այնուհետև կալանավորվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում