ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանում է. dimord.am կայքում ավարտական վկայականները հնարավոր կլինի ներբեռնել հուլիսի 20-26-ը
1 րոպեի ընթերցում
![ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանում է. dimord.am կայքում ավարտական վկայականները հնարավոր կլինի ներբեռնել հուլիսի 20-26-ը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/07/1088368.jpg)
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գնահատման և թեստավորման կենտրոնըտեղեկացնում է, որ բարձրագույն ուսումնական հաստատությունների այն դիմորդները, որոնք չեն հասցրել կրթության ավարտական վկայականները ներբեռնել dimord.am կայքում, կարող են դրանք մուտքագրել հուլիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, այս փուլումհանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ավարտական փաստաթղթերի համակարգ մուտքագրումը որևէ ազդեցություն չի ունենա ընդունելության մրցույթի արդյունքների վրա: Հավասար միավոր ունեցող դիմորդները, համաձայն հանրապետական ընդունող հանձնաժողովի որոշման, ընդունվում են իրենց կողմից հայտագրած բուհի համապատասխան մասնագիտությամբ՝ հավասար պայմաններով:
Ըստ աղբյուրի՝ այն դիմորդներն էլ, որոնք տեխնիկական խնդիրների պատճառով չեն կարողանակրթության ավարտականփաստաթղթերը ներբեռնել համակարգ, կարող ենդրանք առձեռն ներկայացնել բուհ: