Հասարակական

ՀՀ ՄԻՊ-ը Դատախազությունից և Արդարադատության նախարարությունից պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան հանգամանքներին առնչվող պարզաբանումներ է պահանջել

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՄԻՊ-ը Դատախազությունից և Արդարադատության նախարարությունից պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան հանգամանքներին առնչվող  պարզաբանումներ է պահանջել

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն, անդրադառնալով պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան դեպքին, «ծայրահեղ անընդունելի և մտահոգիչ» է որակել այն հանգամանքը, որ նախնական կալանքի պայմաններում անձի նկատմամբ պահման վայրում չի երաշխավորվում առողջության պահպանման իրավունքը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Պաշտպանը գրառում է կատարել ՄԻՊ-ի «Ֆեյսբուք»-ի էջում:

«Ծայրահեղ անընդունելի և մտահոգիչ է, որ նախնական կալանքի պայմաններում անձի նկատմամբ պահման վայրում չի երաշխավորվում առողջության պահպանման իրավունքը, պատշաճ չեն բացահայտվում և հասցեագրվում առողջական խնդիրները, ինչը հանգեցնում է նման ողբերգական հետևանքի։

Պարզաբանումներ եմ պահանջել Դատախազությունից և Արդարադատության նախարարությունից Արմեն Գրիգորյանի մոտ ախտորոշված հիվանդությունների, դրանց բուժման նպատակով ձեռնարկված միջոցների և մահվանը հանգեցրած մյուս հնարավոր հանգամանքների վերաբերյալ։ Հետևողական եմ լինելու մեղավորներին պատասխանատվության կանչելու հարցում։

Ցավակցությունս եմ հայտնում պարոն Գրիգորյանի ընտանիքին և ընկերներին»,- նշված է գրառման մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում