Թեհրանը «Երուսաղեմի հռչակագիրը» գնահատում է որպես Մերձավոր Արեւելքի սպառնալիք

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երուսաղեմի հռչակագիրն» սպառնալիք Է Մերձավոր Արեւելքի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 15-ին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին:

«(ԱՄՆ-ի նախագահ Ջո) Բայդենի եւ (Իսրայելի վարչապետ Յաիր) Լապիդի համատեղ հայտարարության մեջ ընդգծվում Է «ԱՄՆ-ի անհողդոդ եւ վճռական հանձնառությունը պաշտպանելու Իսրայելի անվտանգությունը եւ ռազմական գերազանությունը,- մեջբերում Է Քանանիի խոսքն ISNA գործակալությունը:- Թիրախը ոչ միայն Իրանն Է, այլեւ արաբական եւ իսլամական երկրները, որոնք միշտ պետք Է ճանաչեն Իսրայելի գերազանցությունը»: Նրա խոսքով՝ «ուստի տարածաշրջանի համար սպառնալիքի հիմնական աղբյուրը միանգամայն պարզ Է»:

«Քանի դեռ Իսրայելի կառավարությունն աաջին կանգառն Է Միացյալ Նհանեգերի նախագահների ուղեւորությունում, իսկ առաջին նպատակը նրա անվտանգության եւ ռազմական գերազանցության պահպանումը, տարածաշրջանի ժողովուրդներն ու երկրները չեն հասնի խաղաղության, կայունության եւ հանգստության,- նշել Է Քանանին:- Իրանն իր հարեւանների անվտանգությունը համարում Է իր անվտանգությունը»:

Հուլիսի 14-ին Յաիր Լապիդը եւ Ջո Բայդենը Երուսաղեմում ստորագրել են ռազմավարական գործընկերության հռչակագիր: Այնտեղ, մասնավորապես, նշվում Է, որ ԱՄՆ-ը մտադիր Է «համագործակցել այլ գործընկերների հետ Իրանի կողմից ագրեսիայի եւ ապակայունացնող քայլերի հակազդման համար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

ԱՄՆ պետքարտուղարը չի մասնակցի ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններին

Ֆրանսիայի նախագահը կարծում է, որ Ուկրաինայի հարցում Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտեցել են

Գերմանիայի կանցլերը հայտարարել է ՆԱՏՕ-ի եվրոպական ուղղությունն ամրապնդելու իր ցանկության մասին

Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը

Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ

Կալիֆոռնիայում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Լրագրության ապագան՝ նոր տեխնոլոգիաների ու ժամանակակից մարտահրավերների պայմաններում. ամփոփվել են Գլոբալ մեդիայի ֆորումի աշխատանքները

ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը

ՆԳՆ ՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրել

Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը