Զախարովան հայտնել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին ՌԴ անփոփոխ աջակցության մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն անփոփոխ կերպով աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, որը սկսվել է հունվարի 14-ին Մոսկվայում՝ ՌԴ միջնորդությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք պատրաստ ենք հետագայում ևս ամեն կերպ աջակցել հայ-թուրքական երկխոսությանը՝ ելնելով նրանից, որ դա բխում է տարածաշրջանի կայունության և տնտեսական բարգավաճման շահերից»,- նշել է Զախարովան՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ռուսական կողմի ջանքերը երկար տարիների պատմություն ունեն:

Հայերեն العربية English Español Français Русский Türkçe

Ադրբեջանն ու Պակիստանը համատեղ հատուկ զորավարժություններ են անցկացրել

ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են Հայաստան–Բելգիա համագործակցության զարգացման հարցերը

Հայաստանի պաշտոնյաները Սանկտ Պետերբուրգում ներկայացրել են միգրացիոն հոսքերի վերահսկման իրենց փորձը

Կամո Ցուցուլյանը Դուշանբեում ներկայացրել է ոստիկանության բարեփոխումներն ու հանցավորության դեմ պայքարի մարտահրավերները

Ռուբիոն ու Բայրամովը քննարկել են Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը

Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է

Միրզոյանն ու Փեզեշքիանը քննարկել են ենթակառուցվածքների զարգացման և էներգետիկ համագործակցության ծրագրերը

ՏԿԵ նախարարը ու Լայպցիգի քաղաքապետը քննարկել են Հայաստանի համայնքների հետ համագործակցության հնարավորությունները

ՏԿԵ նախարարը ու թուրքական պատվիրակությունը քննարկել են Գյումրի–Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման աշխատանքները

Ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններով քաղաքացիներից պահանջում են տուգանք վճարել