Միջազգային

 Հունիսին Շվեդիայում գնաճը կազմել Է ռեկորդային 8,5 տոկոս

1 րոպեի ընթերցում

 Հունիսին Շվեդիայում գնաճը կազմել Է ռեկորդային 8,5 տոկոս

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայում գնաճը հունիսին աճել Է մինչեւ 8,5 տոկոս: Դա երկրում ամենաբարձր ցուցանիշն Է 1991 թվականից ի վեր, երբ դրա առավելագույն բարձրացումը կազմել Է 7,8 տոկոս, հուլիսի 14-ին հայտնել Է Կենտրոնական վիճակագրական բյուրոն (ԿՎԲ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Մայիսին գնաճը կազմել Է 7,2 տոկոս: «Սննդամթերքի, ԷլեկտրաԷներգիայի եւ վառելիքի գների աճը եղել Է այն գործոնը, որն ամենից շատ Է ազդել գնաճի վրա,- նշել Է ԿՎԲ-ի վերլուծաբան Սոֆի Էմանը:

- Ամսական փոփոխության վրա նաեւ ազդել են տրանսպորտի ավելի բարձր գները՝ վառելիքի արժեքի մեծացման հետեւանքով»: Պարենային ապրանքների թվում թանկացել են միսը, կաթը, պանիրը, ձուն, հացը եւ հավի միսը: Սուրճի գինն անցյալ տարվանից բարձարացել Է գրեթե 50 տոկոսով: Բարձարցել Է նաեւ ԷլետրաԷներգիայի, տուրիստական ուղեգրերի եւ ռեստորանային ծառայությունների արժեքը: Ավելի Էժան Է դարձել սոսկ հագուստը, ինչը սեզոնային երեւույթ Է ամառային սպառավաճառքների պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում