Պաշտոնական

Վահագն Խաչատուրյանն ու դեսպան Լույոն կարևորել են հայ-ֆրանսիական հարաբերությունների շարունակական զարգացումը

1 րոպեի ընթերցում

Վահագն Խաչատուրյանն ու դեսպան Լույոն կարևորել են հայ-ֆրանսիական հարաբերությունների շարունակական զարգացումը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ« ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմից:

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին տոնական օրվա կապակցությամբ:

Հանրապետության նախագահն իր խոսքում շեշտել է, որ այս տոնը շատ կարևոր է ոչ միայն ֆրանսիացիների, այլև ամբողջ առաջադեմ մարդկության համար, քանի որ այն խորհրդանշական է ազատության, եղբայրության և հավասարության գաղափարների համար:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել Հայաստանի անկախության հռչակումից ի վեր ամենատարբեր ոլորտների զարգացման գործում Ֆրանսիայի ցուցաբերած աջակցությունն ու բարեկամական կեցվածքը:

Դեսպան Անն Լույոն շնորհակալություն է հայտնել այցելության կապակցությամբ:

Զրուցակիցները կարևորել են հայ-ֆրանսիական առանձնահատուկ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը և մտքեր են փոխանակել փոխգործակցության ներկա օրակարգերի և հետագա համագործակցության վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում