Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը նորամուտն է նշել «Ինտեր»-ի կազմում

1 րոպեի ընթերցում

Հենրիխ Մխիթարյանը նորամուտն է նշել «Ինտեր»-ի կազմում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը նորամուտն է նշել «Ինտեր»-ի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`միլանյանը թիմը մեկնել է Շվեյցարիա, որտեղ ընկերական հանդիպում է անցկացրել «Լուգանո»-ի հետ: Իտալական ակումբին հաջողվել է առավելության հասնել 1:4 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և փոխարինվել է առաջին խաղակեսից հետո:

Հաջորդ ընկերական հանդիպումը «Ինտեր»-ը կանցկացնի հուլիսի 16-ին, իտալական թիմի մրցակիցը կլինի «Մոնակո»-ն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում