Տարածաշրջանային

Պուտինը և Էրդողանը կհանդիպեն Թեհրանում

1 րոպեի ընթերցում

Պուտինը և Էրդողանը կհանդիպեն Թեհրանում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական Կրեմլը հաստատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Թեհրան կատարելիք այցի մասին տեղեկությունը, որը կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ շաբաթ։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:

Տեղեկության համաձայն՝ Պուտինը բանակցություններ կունենա ոչ միայն Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի, այլեւ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

«Եռակողմ հանդիպումից բացի, իհարկե, կլինեն նաև երկկողմ հանդիպումներ։ Երեկ մենք զեկուցել ենք Պուտինի և Էրդողանի առաջիկա բարձր մակարդակի շփումների մասին, և այդ հանդիպումը նույնպես տեղի կունենա այնտեղ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում