Տարածաշրջանային

Մադուրոն հայտարարել է Վենեսուելա Էրդողանի այցի մասին

1 րոպեի ընթերցում

Մադուրոն հայտարարել է Վենեսուելա Էրդողանի այցի մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայի իշխանությունները պատրաստվում են երկիր Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի այցին: Հուլիսի 12-ին այդ մասին հայտնել Է Վենեսուելայի ղեկավար Նիկոլաս Մադուրոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Առաջիկա օրերին մենք նախագահ Էրդողանին կընդունենք Վենեսուելայում: Մենք կրկին ուրախությամբ նախապատրաստվում ենք, որպեսզի այդ այցը մեծ ազդեցություն գործի Վենեսուելայի զարգացման եւ տնտեսական վերականգնման վրա»,- ասել Է Մադուրոն Կարակասում Թուրքիայի դեսպանի հետ կայացած հանդիպմանը, որն իր առաքելությունն Է ավարտում հարավամերիկյան հանրապետությունում: Ելույթը հեռարձակվել Է Venezolana de Television հեռուստաալիքի եթերում:

Հունիսի սկզբին Մադուրոն այցելել Է Անկարա, որտեղ հանդիպել Է Էրդողանի հետ: Թուրքիայի նախագահը վերջին անգամ այցով Վենեսուելայում Է եղել 2018 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում