Հատուկ նախագծեր

Հայապահպանությունը՝ եկեղեցու միջոցով. Երևան է ժամանել Ծոցի երկրների աստվածաշնչային ընկերության ընդհանուր քարտուղարը

5 րոպեի ընթերցում

Հայապահպանությունը՝ եկեղեցու միջոցով. Երևան է ժամանել Ծոցի երկրների աստվածաշնչային ընկերության ընդհանուր քարտուղարը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծոցի երկրների աստվածաշնչային ընկերության ընդհանուր քարտուղար Հրայր Ճեպեճյանը, որն այս օրերին Հայաստանում է, կարծում է՝ սփյուռքում հայապահպանության գործում մեծ դերակատարություն ունեն եկեղեցին, դպրոցները, կրոնն ու Աստվածաշունչը:

«Արմենպրես պոդքաստի» շրջանակում Ճեպեճյանը պատմել է Ծոցի հայկական համայնքներում ընկերության ծավալած հայապահպանական գործունեության, Միացյալ աստվածաշնչային ընկերության նպատակների, գլխավոր առաքելության, իր հեղինակած «Սփյուռքահայ կեանքեր, ինչպէս որ տեսայ» գրքի և Հայաստան-սփյուռք կապերի մասին:

Նրա խոսքով՝ Ծոցի արաբական երկրներում 160 տարբեր ազգությունների մարդիկ են ապրում, ներառյալ հայերը: Ճեպեճյանը հիշեցնում է, որ այդ երկրներում հայկական գաղութն սկսել է ձևավորվել 1960-ականներից ու շեշտում, որ որքան էլ ապրես Ծոցի երկրներում, քաղաքացիություն չես կարող ստանալ, կարող ես մնալ, քանի դեռ աշխատանքային արտոնություն ունես:

«Քուվեյթում ունենք 3000-ի հասնող հայկական համայնք, մեկ եկեղեցի և դպրոց: Միացյալ Էմիրություններում երկու հայկական եկեղեցի կա. մեկը Աբու Դաբիում, իսկ մյուսը՝ Շարժայում, իսկ վարժարաններում հայոց լեզու, հայոց պատմություն, կրոն, հայկական մշակույթ ենք սովորեցնում: Բահրեյնում շատ փոքրաթիվ է հայկական գաղութը, Կատարում հայերը ևս շատ չեն, Օմանում՝ քիչ են: Բոլոր գաղութներում սովորեցնում են հայոց լեզու»,-տեղեկացնում է Ճեպեճյանը:

Նա նշում է, որ հայապահպանությունն այդ երկրներում փորձում են կազմակերպել եկեղեցու միջոցով, քանի որ եկեղեցին համախմբում է գաղութը: «Իսլամական երկրներում քրիստոնյաները հյուր են. չկա բացարձակ ազատություն, բայց եկեղեցական կառույցներում իրականացվում են ծեսեր, արարողություններ, ու կյանքը կենտրոնանում է եկեղեցու, դպրոցի շուրջ: Կազմակերպվում են Հայաստանին վերաբերող բազմաթիվ միջոցառումներ»,-պատմում է նա:

Միացյալ աստվածաշնչային ընկերությունը գործում է 200 երկրում՝ ներառյալ Հայաստանը: Գլխավոր նպատակն Աստվածաշունչը թարգմանելը, հրատարակելն ու տարածելն է: Ընկերությունը համագործակցում է բոլոր եկեղեցիների հետ՝ անկախ համայնքային պատկանելիությունից:

«Մենք իրականացնում ենք «Աստվածաշնչի հանձնառություն» ծրագիրը: Հաճախ Աստվածաշունչը մնում է գրադարակներում, բայց կարևոր է, որ մարդիկ այն կարդան, հասկանան ու յուրացնեն: Երբ կարդում ես Աստվածաշունչը, լեզուն, մշակույթը քաղաքականությունն ու պատմությունը, ազդում են ընկալման վրա: Տարբեր միջոցառումներ են կազմակերպվում, որպեսզի քաջալերենք մարդկանց կարդալ իրենց մայրենիով ու հասկանալ նշանակությունը»,-ընդգծում է Հրայր Ճեպեճյանը:

Խոսելով «Սփյուռքահայ կեանքեր, ինչպէս որ տեսայ» գրքի մասին՝ նա ասում է, որ շատ է ճամփորդում աշխարհի տարբեր երկրներում, սակայն միշտ հիշում է, որ հայ է ու փորձում է ծանոթանալ տվյալ երկրների հայերի հետ, հաղորդակցվում է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: «Ցանկանում եմ տեսնել, թե նրանց համար ինչ է նշանակում հայ լինել, ինչպես են մոտենում իրենց ինքնությանը, որոնք են նրանց մարտահրավերները: Այդ բոլոր հանդիպումները վերածվել են հոդվածների, ներառվել են հայկական մամուլում, այնուհետև տեղ գտել իմ գրքում»,-պատմում է հեղինակը:

Նա կարծում է, որ սփյուռքը շատ բարդ է, գունավոր է: «Մեր ցանկությամբ չենք սփյուռք դարձել. պարտադրված իրականություն է: Իմ ընտրությամբ չեմ ծնվել Բեյրութում: Հայրս մեկ տարեկան է եղել, երբ տեղահանվել են, եկել Հալեպ, հետո՝ Բեյրութ: Ես լիբանանահայ եմ, մյուսը՝ ֆրանսահայ և այդպես շարունակ: Այդ իրավիճակում ի՞նչ է նշանակում հայ լինել: Դա եմ փորձում բացահայտել»,-շեշտում է Ճեպեճյանը:

Նա 1991 թվականից է սկսել իրականում ճանաչել Հայաստանը, երբ այստեղ է եկել հատուկ առաքելությամբ: «Մենք Խորհրդային Միության փլուզումից հետո ենք մուտք գործել այս տարածաշրջան՝ այստեղ աստվածաշնչային ընկերություններ հիմնելու համար: Լեզվական հիմնախնդիր կար: Այստեղ խոսում էի հայերեն, բայց տարբեր մտածելակերպների պատճառով դժվարությամբ էինք հասկանում միմյանց: Տարիների ընթացքում առավել ամրապնդվել է կապն ու կամուրջներ են գցվել»,-ասում է Ճեպեճյանը:

Ըստ նրա՝ այսօր Հայաստան-սփյուռք հարաբերություններում բացեր կան, սակայն պետք է անել հնարավորը՝ բացերը լրացնելու, կրկին միմյանց ճանաչելու և աշխատելու համար:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի

Ձայնային ռեժիսոր՝ Տաթևիկ Զաքարյան

Էրեբունիում ավելի քան 260 ավտոտնակների ու ցանկապատված տարածքների փոխարեն կլինեն հանգստի հարմարավետ գոտիներ

Երևան

Էրեբունիում ավելի քան 260 ավտոտնակների ու ցանկապատված տարածքների փոխարեն կլինեն հանգստի հարմարավետ գոտիներ

Երևանի քաղաքապետը Սան Լուիս Պոտոսի նահանգապետին է ներկայացրել Երևանը «խելացի քաղաք» դարձնելու ծրագիրը

Ամերիկա

Երևանի քաղաքապետը Սան Լուիս Պոտոսի նահանգապետին է ներկայացրել Երևանը «խելացի քաղաք» դարձնելու ծրագիրը

Երևանի քաղաքապետը հայտնել է, թե երբ Հայաստան կհասնեն տրանսպորտային նոր միջոցները

Երևան

Երևանի քաղաքապետը հայտնել է, թե երբ Հայաստան կհասնեն տրանսպորտային նոր միջոցները

Երևանի բյուջեից 50 մլն դրամ կհատկացվի ջրհեղեղից տուժած Ալավերդիին

Տնտեսություն

Երևանի բյուջեից 50 մլն դրամ կհատկացվի ջրհեղեղից տուժած Ալավերդիին

Երևանում հանրային տրանսպորտում միասնական տոմսային համակարգ կներդրվի միայն նոր շարժակազմերի շահագործման պահից

Երևան

Երևանում հանրային տրանսպորտում միասնական տոմսային համակարգ կներդրվի միայն նոր շարժակազմերի շահագործման պահից

Հայաստանում ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև և ամպրոպ

Մարզեր

Հայաստանում ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև և ամպրոպ

Բժիշկ լինելը առաջին հերթին առաքելություն է. Երևանի քաղաքապետի պարգևները՝ բուժաշխատողներին

Երևան

Բժիշկ լինելը առաջին հերթին առաքելություն է. Երևանի քաղաքապետի պարգևները՝ բուժաշխատողներին

Կենտրոնում և Արաբկիրում ոչ սահմանված վայրերում կայանված հնամաշ ավտոմեքենաները կհեռացվեն

Երևան

Կենտրոնում և Արաբկիրում ոչ սահմանված վայրերում կայանված հնամաշ ավտոմեքենաները կհեռացվեն

Հայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Մարզեր

Հայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Մեկ ամիս գիշերային ժամերին փակ կլինի Երևանի Արմենակյան փողոցի մի հատվածը

Երևան

Մեկ ամիս գիշերային ժամերին փակ կլինի Երևանի Արմենակյան փողոցի մի հատվածը

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. մայիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. մայիս, 2024

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում