Երևան

Մետրոպոլիտենի անձնակազմը շաբաթօրյակի շրջանակում մաքրել է կայարաններն ու հարակից տարածքները

1 րոպեի ընթերցում

Մետրոպոլիտենի անձնակազմը շաբաթօրյակի շրջանակում մաքրել է կայարաններն ու հարակից տարածքները

Համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակներում Երևանի մետրոպոլիտենի ամբողջ անձնակազմը մասնակցել է մայրաքաղաքի բարեկարգման և մաքրման աշխատանքներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից: 

«Չնայած մետրոպոլիտենի կայարաններում իրականացվող ամենօրյա մաքրման և սանիտարական միջոցառումներին՝ շաբաթօրյակի ընթացքում առավել մանրակրկիտ կերպով իրականացվում են մաքրման աշխատանքներ ինչպես կայարանների ներսում, այնպես էլ մետրոյի հարակից տարածքներում։

Բացի մաքրման աշխատանքներից, իրականացվում է նաև կանաչ տարածքների հարդարում՝ նպաստելով քաղաքային միջավայրի բարելավմանը»,–տեղեկացրել են մետրոպոլիտենից:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում