Տարածաշրջանային

Ռուսաստանը և Թուրքիան բանակցություններ կանցկացնեն ամենաբարձր մակարդակով

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը և Թուրքիան բանակցություններ կանցկացնեն ամենաբարձր մակարդակով

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն ու Թուրքիան մոտ ժամանակներում կանցկացնեն հանդիպում ամենաբարձր մակարդակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Կրեմլի լրատվական ծառայությանը:

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Առաջիկայում կայանալիք ռուս-թուրքական բարձր մակարդակով հանդիպման նախօրեին առաջնորդները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,-ասված է հաղորդագրությունում:

Կողմերը, մասնավորապես, մտքեր են փոխանակել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի, այդ թվում՝ Սև ծովում նավարկության անվտանգության ապահովման և հացահատիկի արտահանման ուղղությամբ ջանքերի համակարգման շուրջ։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում