Հասարակական

Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից հուլիսի 11-ին, տեղական ժամանակով ժամը 17:54-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:54-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 41․18⁰ և արևելյան երկայնության 43․95⁰ աշխարհագրական կոորդինատներով, Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․8 մագնիտուդով երկրաշարժ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Ըստ աղբյուրի՝ երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ և Թավշուտ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում