Սփյուռք

Ավարտվել է «ՀԵՀԵՄ-ը Հայաստան-Սփյուռք կամուրջ» համահայկական ուխտագնացությունը

6 րոպեի ընթերցում

Ավարտվել է «ՀԵՀԵՄ-ը Հայաստան-Սփյուռք կամուրջ» համահայկական ուխտագնացությունը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվել է Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ հուլիսի 6-10-ը անցկացված «ՀԵՀԵՄ-ը Հայաստան-Սփյուռք կամուրջ» խորագրով համահայկական ուխտագնացությունը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԵՀԵՄ-ից, արդեն ավանդական դարձած ուխտագնացությանը մասնակցել է մոտ երկու հարյուր երիտասարդ՝ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից։

«Ուխտագնացությունն իրենց մասնակցությամբ պատվեցին ԱՄՆ Արևմտյան թեմի և ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Բարձրաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Բուլղարիայի և Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ, Արևելյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Գերմանիայի Հայոց թեմի հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը և Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Մակար վարդապետ Հակոբյանը, Արթիկի թեմի առաջնորդական տեղապահ Տ. Նարեկ վարդապետ Ավագյանը, ինչպես նաև՝ Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքությունից ներկայացուցիչ Հոգեշնորհ Հարություն վարդապետ Տամատյանը։

Ուխտագնացությունը մեկնարկեց առավոտյան աղոթքով, որից հետո սկսվեց ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի կողմից մշակված երիտասարդական աշխատանքի կազմակերպման երկօրյա դասընթացը, որը վարելու համար հրավիրվել էին ոլորտի մասնագետները։ Դասընթացը միաժամանակ ընթանում էր հինգ խմբերում։ Այն ներառում էր թիմային, ճանաչողական խաղեր և վարժանքներ։ Երիտասարդները միասին կառուցեցին ակնկալիքների ծառը։

Այս դասընթացը երիտասարդական աշխատանքի մասնագետների և հոգևորականների արդյունավետ և ինտերակտիվ համագործակցության օրինակ էր։ Երիտասարդական աշխատանքի մարզիչների հետ նախապես համաձայնեցված օրակարգով յուրաքանչյուր խմբում բանախոսեցին ուխտագնացությանը մասնակից հոգևորականները՝ «Քրիստոնեական երիտասարդական աշխատանք», «Միասնականություն», «Ամենայն ձայն թող լսելի լինի» թեմաներով։ Երիտասարդներին խմբային առաջադրանքներ տրվեցին, որոնց միջոցով նրանք վերհանեցին իրենց թեմերում և երիտասարդաց միություններում առկա խնդիրները և լուծումներ առաջարկեցին։

Հուլիսի 8-ին ուխտավոր երիտասարդներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ ստանալու Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը։ Հայրապետական մաղթերգը շուրթերին երիտասարդները դիմավորեցին Հայոց Հովվապետին։ Ողջույնի և երախտիքի խոսք ասաց ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանը։

Ուխտավոր երիտասարդների անունից խոսեցին Երազ Չաղլայանը՝ Կ․ Պոլսի Պատրիարքությունից, և Արշամ Արզումանը՝ Գերմանիայի Հայոց թեմից։

ՀԵՀԵՄ Հոգևոր առաջնորդն իր ուրախությունը հայտնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում աշխարհի տարբեր ծայրերից այդքան հայորդիների համախմբման առիթով և հույս հայտնեց, որ Հայոց Հովվապետի օրհնությամբ նրանք առավել եռանդով կլծվեն իրենց հայրենաշեն և եկեղեցաշեն առաքելությանը։

Այնուհետև Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամը փոխանցեց ուխտավոր երիտասարդներին՝ գոհություն հայտնելով հայրենիքից և աշխարհասփյուռ հայ համայնքներից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նրանց համախմբման առիթով։

Ամենայն Հայոց Հայրապետը բարձր գնահատեց ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Հովնան Սրբազանի և ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ Հայր Թովմայի կողմից երիտասարդների հետ տարվող աշխատանքը։ Հայոց Հովվապետը վստահություն հայտնեց, որ երիտասարդները հայրենիքի և Եկեղեցու հանդեպ սիրով պիտի շարունակեն իրենց նպաստը բերել հայրենի կյանքի վերազարթոնքին և լուսավոր ապագայի կերտմանը։

Ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով իր օրհնությունը բաշխեց ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացության մասնակիցներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Մայր Աթոռից երիտասարդները շարժվել են դեպի Եռաբլուր։ «Այստեղ միասնական աղոթք բարձրացվեց «վասն հավատո և վասն հայրենյաց» նահատակված զինվորների հոգիների հանգստության համար։ Ուխտավոր երիտասարդները ծաղիկներ խոնարհեցին նրանց շիրիմներին։

Հուլիսի 9-ին ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացության մասնակիցները այցելեցին Սևանավանք և Վազգենյան հոգևոր դպրանոց։ Նաև զբոսանք իրականացվեց Սևանա լճի վրա։

Հուլիսի 10-ին ուխտավոր երիտասարդները Բջնիի Սուրբ Աստվածածին Եկեղեցում մասնակցեցի Սուրբ և Անմահ Պատարագի՝ մատուցված ձեռամբ Բարձրաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի։

Այնուհետև բոլոր երիտասարդներին վկայականներ հանձնվեցին ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացությանը մասնակցության համար։ Շնորհակալագրեր տրվեցին ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդին, ուխտագնացությանը իրենց մասնակցությունը բերած մյուս թեմակալ առաջնորդներին և հոգևորականներին, ինչպես նաև երիտասարդական աշխատանքի երկօրյա դասընթացի բոլոր դասընթացավարներին»,- հայտնում են ՀԵՀԵՄ-ից։

Նշվում է, որ «ՀԵՀԵՄ-ը Հայաստան-Սփյուռք կամուրջ» խորագրով համահայկական ուխտագնացությունն ավարտվել է հրաժեշտի խնջույքով և համերգով՝ մասնակցությամբ Հայաստանի հայտնի երգիչների և պարային խմբերի։

Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները հուլիս ամսին իրականացրել են մի շարք միջոցառումներ

Հայաստան

Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները հուլիս ամսին իրականացրել են մի շարք միջոցառումներ

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Հայաստան

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել ափից մոտ 200 մետր հեռացած քաղաքացուն

Հայաստան

Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել ափից մոտ 200 մետր հեռացած քաղաքացուն

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

Հայաստան

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

Հայաստան

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Տնտեսություն

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Հայաստան

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Սպորտ

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Գյումրին ու Վանաձորը առաջին անգամ  կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով

Հայաստան

Գյումրին ու Վանաձորը առաջին անգամ կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում