Մեկ օրվա ընթացքում Հայաստան–Վրաստան սահմանային գոտում երրորդ երկրաշարժն է գրանցվել. ԱԻՆ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 11-ին տեղական ժամանակով ժամը 10:14-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06:14-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․19⁰ և արևելյան երկայնության 43․93⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․8 մագնիտուդով երկրաշարժ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԱԻՆ-ից, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի և Թավշուտ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։

Ավելի վաղ՝ հուլիսի 11-ին տեղական ժամանակով ժամը 07:36-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 03:36-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․17⁰ և արևելյան երկայնության 43․95⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 14 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.4 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու մարզերում՝ 5 բալ, Տավուշի, Արագածոտնի մարզերում՝ 4 բալ, ինչպես նաև Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Եվս մեկ երկրաշարժ գրանցվել է հուլիսի 11-ին տեղական ժամանակով ժամը 09:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 05:10-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․19⁰ և արևելյան երկայնության 43․96⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.8 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու մարզերում՝ 4 բալ, Տավուշի, Արագածոտնի մարզերում՝ 3 բալ ուժգնությամբ։

Հայերեն English Русский

Ռուսաստանն ու Իրանն առաջիկայում առևտրային համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստ կանցկացնեն

Իրանը մտադիր է ապավինել դիվանագիտությանը միջուկային ծրագրի հետ կապված հնարավոր խնդիրների դեպքում

Մակրոնի հետ հանդիպմանը Փաշինյանն ընդգծել է ՀՀ Կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին

Հայ-իրանական փոխգործակցությունը երկարամյա կապերի, բարիդրացիության, վստահության և փոխըմբռնման օրինակ է. Երևանում նշվեց ԻԻՀ ազգային տոնը

Մարտի 31-ին հայտնի կդառնա նոր կենսաչափական անձնագրեր ու նույնականացման քարտեր թողարկողը

Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում հանդիպել է Էմանուել Մակրոնի հետ

Իսրայելը «ՀԱՄԱՍ»-ին մեղադրել է հրադադարի համաձայնագիրը խախտելու մեջ

Ռուսաստանում հայտարարել են Դամասկոսի նոր իշխանությունների և Մոսկվայի միջև հաստատված երկխոսության մասին

«ՀԱՄԱՍ»-ը հետաձգել է պատանդների նոր խմբի ազատ արձակումը

ՄԻՊ-ն ամփոփել է Քաջարան համայնք իրականացված այցի արդյունքները