Փաշինյանը Հովտամեջ համայնքում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի շրջանակում բարեկարգման աշխատանքներին
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզ այցելության շրջանակում Հովտամեջ համայնքում ծանոթացել է Երևանյան և Բաղրամյան փողոցների ու մայթերի բարեկարգման աշխատանքներին, որոնք իրականացվել են սուբվենցիոն ծրագրերի շրջանակում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետը տեսանյութ է հրապարակել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
Վարչապետը զրուցեց համայնքում հավաքված քաղաքացիների հետ, հետաքրքրվեց տարատեսակ հարցերից, այդ թվում նրանց գյուղատնտեսական աշխատանքներից, խոսեցին ոռոգման ջրից, պարարտանյութերի խնդրից:
Մանրամասները՝ տեսանյութում