Հասարակական

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտն ու «Մայլեռ Մաունթայն Ռեզորթը» համագործակցության հուշագիր են կնքել

4 րոպեի ընթերցում

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտն ու «Մայլեռ Մաունթայն Ռեզորթը» համագործակցության հուշագիր են կնքել

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամը՝ ի դեմս ռեկտոր Դավիթ Խիթարյանի, և «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ընկերությունը՝ ի դեմս հիմնադիր Տիգրան Հարությունյանի, հուլիսի 6-ին համագործակցության հուշագիր են կնքել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սույն հուշագրի շրջանակում երկու կողմերն իրենց ջանքերը, փորձն ու հնարավորությունները համատեղելու պատրաստակամություն են հայտնում՝ ի նպաստ մասնագիտական կրթության զարգացման, երիտասարդ մարզիկների համար գործնական գիտելիքների ամրապնդման և խորացման հնարավորությունների ստեղծման, մարզումների կազմակերպման միջոցով ֆիզիկական կուլտուրայի արդյունավետության բարձրացման, առողջ ապրելակերպի հանրայնացման և համապատասխան սպորտաձևերում երիտասարդների ներուժն ու տաղանդը գործի դնելու բացառիկ հնարավորությունների բացահայտման։

«Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի ռեկտոր Դավիթ Խիթարյանը, ողջունելով համագործակցության մեկնարկը, նշել է. «Շատ կարևոր է, որ սպորտի մասսայականացման և մասնագիտական կրթության ոլորտում էական ծրագրերը նախաձեռնում է նաև մասնավոր հատվածը։ Այսօր սպորտն այն միջոցն է, որով կարող ենք նպաստել հանրային առողջության ձևավորմանն ու պահպանմանը, ուստի սպորտի բարձրագույն կրության զարգացման, հասարակության ավելի լայն շերտերին ու հատկապես երեխաներին սպորտում ներգրավելն այսօր անհրաժեշտություն է։ Այս գործընթացում մասնավոր հատվածի նմանատիպ նախագծերի դերն անգնահատելի է»։

«Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ընկերության հիմնադիր Տիգրան Հարությունյանը կարևորել է մասնավոր հատված-բուհ համագործակցությունը՝ մասնավորապես ընդգծելով աշխատաշուկան որակյալ ու պրոֆեսիոնալ մասնագետներով համալրելու փաստը. «Մենք ցանկանում ենք նպաստել մեր երկրում զբոսաշրջության, սպորտի զարգացմանը, հանգստի և ժամանցի նոր ուղղությունների, առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորմանը։Որպես բիզնես մենք պատասխանատու ենք առաջին հերթին ոլորտի զարգացման համար և առաջնային գործոնը պրոֆեսիոնալ և փորձառու կադրեր ունենալն է, ուստի մենք շատ ուրախ ենք այս համագործակցության մեկնարկի համար։ Մենք մեր առջև նպատակ ենք դրել Հայաստանում ստեղծել լեռնադահուկային դպրոց՝ շեշտը դնելով երեխաների կրթական պատրաստվածության վրա։ Վստահ եմ, որ մեր երկկողմանի արդյուանվետ համագործակցության արդյունքում կարող ենք ստեղծել, չեմ վախենա նշել, նույնիսկ տարածաշրջանում դահուկորդների լավագույն դպրոցը, որտեղ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի լավագույն շրջանավարտերը կդասավանդեն և կվերապատրաստեն կադրերի»։

Տիգրան Հարությունյանը նաև նշել է, որ պատրաստ են աջակցել մասնագիտական պրակտիկաների անցկացմանը, ինչպես նաև հավելեց, որ «Մայլեռ Մաունթայն Ռեզորթի» մասնագիտական բոլոր ենթակառուցվածքները կլինեն բուհի ուսանողների տրամադրության տակ։

Հուշագրի շրջանակում կողմերը կհամագործակցեն նաև ներդրումային, նորարարական, երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող ուսումնակրթական բնույթի ծրագրերի, միջազգային փորձի փոխանակման, անվանական կրթաթոշակների համատեղ իրականացման շուրջ, գիտական համաժողովների, սեմինարների, խորհրդակցությունների կազմակերպման ոլորտներում եւ այլ ուղղություններով:

Համագործակցության հուշագրի ստորագրմանը ներկա են եղել «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի արտաքին կապերի և ռազմավարական ծրագրերի գծով պրոռեկտոր Անժելա Նուշիկյանը, ուսումնագիտականգծովպրոռեկտորԼուսինե Ստեփանյանըև ինստիտուցիոնալ կապերիբաժնիղեկավարԱստղիկ Մարտիրոսյանը, ինչպես նաև «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ընկերության տնօրեն Մհեր Բաղդասարյանն ու հաղորդակցությունների թիմը։

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում