Սպորտ

Ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական ընտրանին ամփոփեց Եվրոպայի առաջնությունում գրանցած արդյունքները

2 րոպեի ընթերցում

Ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական ընտրանին ամփոփեց Եվրոպայի առաջնությունում գրանցած արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի մարզչական շտաբը և Եվրոպայի առաջնության մեդալակիրներն ամփոփեցին մրցաշարի արդյունքները:

«Հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցեց 10 մարզիկով: Թիմային հաշվարկում մենք երկրորդ ենք. ունենք երեք ոսկե, մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ: Ընդհանուր առմամբ առաջնությունը լավ ստացվեց: Սակայն կարող էին ավելի հաջող հանդես գալ»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական ընտրանու գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանը:

Հավաքականի մարզիչ Արմեն Մալխասյանը գոհացուցիչ է համարում Եվրոպայի առաջնությունում գրանցված արդյունքները: «Մեր մարզիկներից որոշները կարող էին ավելի լավ արդյունք գրանցել, սակայն հիմա ձգտելու ենք առավել հաջող մասնակցություն ունենալ հաջորդիվ կայանալիք մրցաշարերում»,-ասաց նա:

Մարզչական շտաբի ներկայացուցիչներն ընդգծեցին, որ ռուս և բելառուս մարզիկների բացակայությունը չի նվազեցրել մրցակցությունը մեդալների համար պայքարում:

Հավաքականի անդամները, որոնք մեդալակիր են դարձել Եվրոպայի առաջնությունում, առաջնահերթ են համարում օգոստոսին կայանալիք աշխարհի առաջնությունում լավ արդյունքներ գրանցելը:

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրներն են` Հայկ Պապիկյանը, Մուշեղ Մկրտչյանը, Լյովա Գևորգյանը, արծաթե մեդալ է նվաճել Հարություն Հովհաննիսյանը, իսկ բրոնզե մեդալը նվաճել է Հայկ Աբրահամյանը:

Մանրամասները` տեսանյութում

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում