Արթուր Միրանյանը լքում է «Ուրարտու»-ն
1 րոպեի ընթերցում
![Արթուր Միրանյանը լքում է «Ուրարտու»-ն](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/07/1087735.jpg)
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարձակվող Արթուր Միրանյանը հեռացել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբից։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբի հետ 26-ամյա ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագրի ժամկետն ավարտվել է, և կողմերը փոխադարձ համաձայնությամբ որոշել են չերկարաձգել այն։
Հիշեցնենք, որ Միրանյանը «Ուրարտու» էր տեղափոխվել 2021 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այս ընթացքում հարձակվողըթիմի կազմում մասնակցել է 28 հանդիպմանև դարձել 14 գոլի հեղինակ։