Սպորտ

Նախատեսվում է Վրաստանից մեծ թվով հայ երիտասարդների մասնակցություն Համահայկական ամառային 8-րդ խաղերին

1 րոպեի ընթերցում

Նախատեսվում է Վրաստանից մեծ թվով հայ երիտասարդների մասնակցություն Համահայկական ամառային 8-րդ խաղերին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համահայկական խաղերի համաշխարհայի կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը հանդիպել է ՀԽՀԿ գործկոմի անդամ, Վրաստանի ներկայացուցիչ Վան Բայբութի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկել են Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպմանն ու անցկացմանը վերաբերվող հարցեր, ինչպես նաև Վրաստանի հայաշատ քաղաքների՝ համահայկական խաղերին մասնակցության հետ կապված խնդիրներ։ Ըստ նախնական պայմանավորվածությունների՝ նախատեսվում է մեծ թվով վիրահայ երիտասարդների մասնակցությունը Համահայկական ամառային 8-րդ խաղերին։ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահի հաջորդ հանդիպումները լինելու են Միջինասիական երկրներում։

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում