Թուրքական ընկերությունը դատի է տվել Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական Öztek Tekstil Terbiye Tesisleri San. ve Тic. AŞ տեքստիլագործական ընկերությունը Ստամբուլի դատարան Ադրբեջանի պաշտպանության նախարարության դեմ պարտքի պահանջ է ներկայացրել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Ընկերությունը պնդում է, որ չի կարողացել կատարված գործվածքի դիմաց Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից ստանալ 157 հազար դոլար։

2015 թվականին կնքված պայմանագրի համաձայն՝ թուրքական ընկերությունը 2017 թվականից Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը մատակարարում է զինվորական համազգեստի գործվածք, սակայն վաճառված ապրանքի համար գումար չի վճարվել։

Պարտքի մարման բանակցությունները ձախողվելուց հետո թուրքական ընկերությունը դիմել է դատարան։

Այն պատճառով, որ ադրբեջանական կողմը չի ներկայացրել իր դիրքորոշումը հայցվորի պահանջների վերաբերյալ, դատական նիստը հետաձգվել է մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի կեսերը։

Հայերեն العربية Русский

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը