Հրաչյա Ռոստոմյանը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում տոնած հաղթանակը համարում է նոր հաջողությունների սկիզբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում տոնած հաղթանակը համարում է նոր հաջողությունների սկիզբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում Ռոստոմյանը մասնավորապես գրել է. «Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը կրկին փոքր երկրների Եվրոպայի առաջնության հաղթող է, ինչի առթիվ ի սրտե շնորհավորում եմ բոլորիս: Ռեքս Կալամյանին հաջողվել էր ստեղծել մարտունակ թիմ, որը վստահ հաղթանակներ տոնեց Մալթայում կայացած առաջնությունում և ուրախացրեց հայ մարզասերներին հերթական տիտղոսով: Բասկետբոլային տոնը սկսվել էր Երևանում, երբ մեծ թվով հանդիսականների ներկայությամբ Հայաստանի ընտրանին արժանի ելույթ ունեցավ ՍԱԴԱ ի գավաթի խաղարկությունում: Այս երկու մրցաշարերը մեծ ոգևորություն առաջացրին Հայաստանում և վստահ եմ, որ նոր զարկ կհաղորդեն բասկետբոլի զարգացմանը և մասսայականացմանը: Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում ֆեդերացիայի ողջ անձնակազմին, մարզիչներին, խաղացողներին և բոլոր անդամներին, որոնց նվիրված աշխատանքի շնորհիվ գրանցվեցին այս հաջողությունները»: Հայաստանի բասկետբոլի հավաքականը փոքր երկրների Եվրոպայի առաջնության եզրափակիչում մրցեց Մալթայի հետ: Հենց Մալթայում ընթացող առաջնության եզրափակիչ խաղի առաջին քառորդ մեկնարկային 5 րոպեներին Հայաստանի ընտրանին այդպես էլ միավոր չվաստակեց: Սակայն քառորդն ի վերջո ավարտվեց 19:15՝ ի օգուտ Մալթայի: Երկրորդ քառորդում Ռեքս Կալամյանի գլխավորած թիմը ոչ միայն հետ բերեց կորցրածը, այլ նաև առաջ անցավ հաշվի մեջ՝ 30:39: Մեծ ընդմիջումից հետո երկու քառորդներում էլ Հայաստանի ընտրանին պահպանեց միավորների առավելությունը և հաղթանակ տոնեց 84:68 հաշվով: 6 տարի անց՝ 2016 թվականից ի վեր Հայաստանի բասկետբոլի հավաքականը կրկին փոքր երկրների Եվրոպայի առաջնության հաղթող է:

Հայերեն Español

Դիլեր չհանդիսացողների համար էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան հոկտեմբերի 10-ին կսպառվի․ ՊԵԿ

Ամուլսարի ծրագիրը հնարավորություն է՝ ցույց տալու, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են համատեղ զարգանալ․ ՏԿԵ նախարար

Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 միլիոն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետական բյուջե․ Էկոնոմիկայի նախարար

Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, Իրանի շուրջ իրավիճակը և տնտեսական համագործակցությունը

Վարչապետն Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը կարևոր քայլ է համարում Հայաստանի տնտեսության զարգացման համար

ՀՀ ՊՆ-ն հայտնել է զինծառայողի մահվան դեպքի մասին

Վանաձորում անցկացվել է կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանն ուղղված հանրային նախաձեռնություն

Զապորոժիեում ռուսական ավիահարվածների հետևանքով ութ մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ

ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործմանը

Երևանը տոնում է 2808–ամյակը․ Տիգրան Ավինյանը հրավիրել է միասին նշելու քաղաքի օրը