Վրաստանն արգելել Է ցորենի եւ գարու արտահանումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 4-ին ուժի մեջ Է մտել Վրաստանի կառավարության որոշումը տեղական արտադրության ցորենի եւ գալու արտահանման արգելքի վերաբերյալ: Այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ցորենի եւ գարու (արտահանման) արգելքի մասին կառավարության որոշման մեջ որեւԷ փոփոխություն չի մտցվել, համապատասխանաբար, այն այսօրվանից մտել Է ուժի մեջ»,- նշել են կառավարությունում: Վրաստանի իշխանությունները ցորենի եւ գարու արտահանման արգելք սահմանելու որոշումն ընդունել են հունիսի վերջին: Արգելքը կգործի մինչեւ 2023 թվականի հուլիսը:

Կառավարության որոշումը չի արգելում հանրապետությունից ատահանել Վրաստանում արտադրված եգիպտացորենը: Վրաստանի «Սաքստատ» վիճակագրության ազգային ծառայության տվյալներով՝ 2021 թվականին հանրապետությունն ավելի քան 1,4 հազար տոննա ցորեն Է արտահանել Հայաստան (365 հազար դոլարի), 49 տոննա՝ Թուրքիա (16 հազար դոլարի) եւ 40 տոննա՝ Ուկրաինա (10 հազար դոլարի): 2021 թվականին Վրաստանում աճեցված ցորենի ընդհանուր ծավալը կազմել Է 136,1 հազար տոննա, ինչը 32,9 տոկոսով ավել Է, քան 2020 թվականին: Վրաստանը տարեկան սպառում Է մինչեւ 650 հազար տոննա ցորեն: Հանրապետությունն ինքն իրեն ապահովում Է սոսկ 15 տոկոսով:

Մնացածը ներմուծում Է, որի ավելի քան 90 տոկոսը բաժին Է ընկնում Ռուսաստանին: Ապրիլին Վրաստանի իշխանությունները հայտարարել են, որ առաջիկա տարիներին պլանավորում են աճեցվող ցորերի ծավալը մեծացնել սպառվող քանակի 15 տոկոսից մինչեւ 50 տոկոս: Գարին, ինչպես ավելի վաղ նշել Է Վրաստանի շրջակա միջավայրի եւ գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան, այս պաին արտահանվում Է Իրաք եւ Իրան: Ընթացիկ տարում հանրապետությունում մտադիր են հավաքել 60 հազար տոննա գարի, այդ արտադրանքի ավելի քան 2,5 հազար տոննան արդեն ուղակվել Է արտահանման:

Հայերեն English Русский

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին