Մասնագետները ոլորտային խնդիրներ են քննարկել «Երևան-Շիրակ ուռուցքաբանական ֆորում»-ում

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում հուլիսի 3-ին տեղի ունեցավ «Երևան-Շիրակ ուռուցքաբանական ֆորումը»: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը ՀՀ առողջապահության նածարարության Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը` կարևորելով բժշկական ծառայությունների շարունակական զարգացումը, ՀՀ մարզերում նախաձեռնել է գիտագործնական միջոցառումների և գիտաժողովների շարք` «Ուռուցքաբանական ֆորում»:

Միջոցառմանը ներկա էին Շիրակի մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանը, ուռուցքաբաններ, վիրաբույժներ, ռադիոլոգներ, առողջության առաջնային պահպանման օղակի բժիշկներ, առողջապահության կառավարման և կազմակերպման մասնագետներ:

Ֆորումի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի (ՈՒԱԿ) տնօրեն Նարեկ Մանուկյանը և Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը: «Ողջունում եմ ֆորումը Շիրակում անցկացնելու գաղափարը: Այս գիտաժողովները միավորում են մեր գործընկերներին. փորձի փոխանակումներն ի նպաստ մեր ազգաբնակչության են»,-իր խոսքում նշեց Գյումրու ԲԿ-ի տնօրեն Արմեն Իսահակյանը՝ տեղեկացնելով, որ առաջիկայում Գյումրու բժշկական կենտրոնում կբացվի վերազինված քիմաթերապիայի բաժանմունքը:

Ֆորումի ընթացքում զեկույցներով հանդես եկան ՈՒԱԿ-ի բաժանմունքների ղեկավարները՝ մարզային գործընկերների հետ կիսվելով իրենց փորձով:

«Ֆորումը հետապնդում է իրազեկման և փոխհամագործակցության նպատակ՝ Հայաստանի ուռուցքաբանության ոլորտում առկա և հասանելի ծառայությունների մասին մարզային բուժաշխատողների իրազեկվածության բարձրացման, Հայաստանի ուռուցքաբանության ոլորտում ձեռքբերումների և ուղենշվող զարգացումների հետ ծանոթացման, ինչպես նաև ՈՒԱԿ-ում իրականացվող բացառիկ վիրահատությունների ու մատուցվող ծառայությունների ներկայացման համար»,- «Արմենպրես»-ի հետ զրույցի ժամանակ նշեց ՈՒԱԿ-ի տնօրեն Նարեկ Մանուկյանը՝ տեղեկացնելով, որ մի բան է այն, ինչ կա Երևանում, մեկ այլ՝ մարզերում, իսկ կենտրոնը, լինելով առաջատար, նմանատիպ իրազեկման ակցիաներ է իրականացնում մարզերում: «Գյումրու բժշկական կենտրոնի հետ մենք սերտ համագործակցում ենք՝ կենտրոնում առաջիկայում բացվելու է նորացված քիմաթերապիայի բաժանմունք, որը սերտ համագործակցելու է ուռուցքաբանական կենտրոնի հետ: Ի դեպ, մեր կենտրոնում ճառագայթային սարքավորումների խնդիրը լուծելուց հետո կանդրադառնանք նաև առաջնային Գյումրու կենտրոնում նման սարքավորման հարցը լուծելու»,- նշեց Նարեկ Մանուկյանը:

Հանրապետությունում 2021 թվականին, ըստ վիճակագրության, հայտնաբերվել է առաջնային 7500 հիվանդ: Հանրապետությունում ուռուցքային հիվանդություններ ունեցող հիվանդների բուժումը 65-80 տոկոսով իրականացվում է Ուռուցքաբանության ազգային կենտրոնում։

ԱրմենուհիՄխոյան

Հայերեն Русский

Շվեյցարիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին

Օմանի և Իրանի արտաքին գործերի նախարարները քննարկել են Հորմուզում անվտանգության հարցերը

ԱՄՆ-ի և Բրազիլիայի նախագահները Ուկրաինայում տիրող հակամարտությունը արագ կարգավորելու կոչ են արել

Շարունակվում են պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումները

Իրանը հայտարարել է իր զենքի պաշարների ավելացման մասին

Սևանա լճի ափին ընթանում են «Վարչաֆեստ 2026»-ի նախապատրաստական աշխատանքները

Շվեդիայի դպրոցներից մեկում հարձակում է տեղի ունեցել, կան վիրավորներ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը և ևս յոթ իսլամական երկրներ դատապարտել են Իսրայելի քաղաքականությունը

Հայկական E-auto-ի՝ շուրջ $5 մլն ներդրումը. Երևանում բացվել է HONGQI-ի՝ տարածաշրջանում խոշորագույն կենտրոնը

Իրանը հայտարարել է, որ շարունակում է պաշտպանել Հորմուզի նեղուցը