Տարածաշրջանային

Իրանի հարավում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մահացել է 5 մարդ

1 րոպեի ընթերցում

Իրանի հարավում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մահացել է 5 մարդ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 1-ի գիշերը 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավում գտնվող Հորմոզգան նահանգում։

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ IRNA գործակալությունից:

Առաջին ցնցմանը հաջորդել են 33 հետցնցումներ, որոնցից ամենահզորը՝ 6,3 մագնիտուդ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հորմոզգանի Բենդեր-Լենգե քաղաքից 61 կմ հյուսիս-արևելք՝ 10 կիլոմետր խորության վրա։

Մինչ այս պահը երկրաշարժի հետևանքով զոհվել է 5, վիրավորվել՝ 39 մարդ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում