Հասարակական

Մեկնարկեց «Ներառական կրթություն» խորագրով համահայկական գիտակրթական աշխատաժողով

2 րոպեի ընթերցում

Մեկնարկեց «Ներառական կրթություն» խորագրով համահայկական գիտակրթական աշխատաժողով

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկեց «EduArmenia2022» համահայկական գիտակրթական աշխատաժողովը, որը կրում է «Ներառական կրթություն» խորագիրը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, աշխատաժողովի մեկնարկին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ ներառական կրությունը ոլորտի առանցքային թեմաներից մեկն է:

«Մենք գիտենք, որ այս տարի հանրակրթության մասին օրենքում գնացինք սկզբունքային փոփոխությունների՝ էապես վերանայելով ներառական կրթությանն առնչվող դրույթները: եթե ուզում ենք մեր կրթությունը կազմակերպել որակյալ , ապա պետք է հաշվի առնենք յուրաքանչյուր երեխայի առանձնահատկությունը»- նշեց նա:

«EduArmenia»-ի համահիմնադիր Լիլիթ Մկրտչյանը շեշտեց, որ ամեն տարի համահայկական գիտակրթական աշխատաժողովի նպատակները տարբեր են: Նրա խոսքով՝ իրենց ցանկությունն է, որ այն բոլոր ելույթներն ու դասախոսությունները, որոնք աշխատաժողովի 4 օրերի ընթացքում հնչեն՝ ազդեցիկ ու կիրառելի լինեն:

«Ուզում եմ, որ բոլոր գաղափարները տեղափոխվեն գործողությունների դաշտ և մենք կարճ ժամանակում քաղենք դրանց պտուղները,- ասաց նա:

Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի խոսքով՝ ներառական կրթությունը կարևոր հիմնախնդիր է կրթության ծրագրային բարեփոխումների մեջ:

Աշխատաժողովը տեղի է ունենալու հուլիսի 1- 4-ը։ Հուլիսի 1-2-ին աշխատանքները կիրականացվեն առկա ձևաչափով, գրանցվել է շուրջ 700 մասնակից:

Հուլիսի 3-4-ին աշխատանքները կանցկացվեն առցանց ձևաչափով: Շուրջ 60 խոսնակներ հանդես կգան զեկույցներով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում