Երևան քաղաքի առողջապահության համակարգում այս ծավալի կապիտալ ներդրումներ չեն եղել. փոխքաղաքապետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուժօգնության առաջնային օղակի վերակազմակերպումը կբերի ծառայությունների հասանելիության, նոր ծառայությունների ներդրման, ֆինանսական առողջացման: «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը:

Նրա խոսքով` խոշորացվող 7 առաջնային օղակի կազմակերպություններից` Նուբարաշենի, Սարի թաղի, Նորագավիթի, Նորք Մարաշի պոլիկլինիկաները կպահպանեն իրենց աշխարհագրական դիրքը: Նուբարաշենի պոլիկլինիկան այս տարի կվերանորոգվի, ապա կվերազինվի: Վերակազմակերպվող օղակներում անձնակազմի կրճատումներ ևս չեն սպասվում:

«Քննարկում կա Լեո փողոցի վրա գտնվող թիվ մեկ պոլիկլինիկայի և «Արաբկիր» մանկական պոլիկլինիկայի ծառայությունները տեղափոխել մեկ այլ վայր: Այս տարի նախատեսում ենք քաղաքապետարանի բյուջեից 230 միլիոն դրամի սարքավորումներ և բժշկական պարագաներ ձեռք բերել: Թվով 8 նոր ռենտգեն սարքավորում ենք նախատեսում ունենալ, իսկ մինչ տարեվերջ պոլիկլինիկաներում բոլոր չափիչ սարքավորումները` ճնշման սարք, ջերմաչափ, կշեռք կփոխարինվեն թվային նոր և ժամանակակից սարքավորումներով, որոնք հնարավորություն կտան ավելի սեղմ ժամանակահատվածում սպասարկել քաղաքացիներին»,-ասաց նա:

Փոխքաղաքապետը նշեց, որ վերջին տարիներին քաղաքացիները նախընտրում են մասնավոր կազմակերպությունները, քանի որ դրանք ավելի լավ և ժամանակակից որակի ծառայություններ են մատուցում:

«Մենք ուզում ենք քաղաքացիների շրջանում շատ կտրուկ վերականգնել վստահությունը Երևան քաղաքի պոլիկլինիկաների նկատմամբ: Փորձում ենք մրցակցության մեջ մտնել, վստահությունը վերականգնել`ի հաշիվ ծառայությունների որակի, շենքային պայմանների բարելավման»,-ասաց Գևորգ Սիմոնյանը, հավելելով, որ Ավանի և Նորք Մարաշի պոլիկլինիկաները հիմնանորոգվում են: Հաջորդ տարվա համար նախնական հաստատված հինգ պոլիկլինիկա կա, որտեղ կսկսվեն կապիտալ նորոգման աշխատանքներ:

«Այս ծավալի կապիտալ ներդրումներ Երևան քաղաքի առողջապահության համակարգում չեն եղել»,-ասաց նա:

Անդրադառնալով «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքին, որը նախատեսում է, որ բոլոր բժշկական հաստատություններում հուլիսի 1-ից վճարումներն արվելու են անկանխիկ եղանակով, փոխքաղաքապետն ասաց, որ պոլիկլինիկաներում արդեն համապատասխան սարքավորումներ կան, իսկ համակարգի ներդրումը կբերի ստվերի կրճատմանը, թափանցիկության բարձրացմանը:

Խոսելով Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի աշխատակիցների բողոքի ակցիաներից, երբ աշխատակիցները հունիսի 17-ից պահանջում են, որ իրենց տնօրեն Աննա Սիսոյանին չտեղափոխեն այլ աշխատանքի, Գևորգ Սիմոնյանն ասաց, որ իրենց կարծիքով նույն մարդը նույն տեղում չպետք է շատ երկար կառավարի: «Դա բերում է բացասական հետևանքների»,-հավելեց Սիմոնյանը:

Հայերեն Español

Մետրոպոլիտենում նշվել է Երեխաների պաշտպանության միջազգային օրը

Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

Իսրայելը հայտարարել է, որ համաձայն է ԱՄՆ առաջարկած հրադադարի ծրագրին, մինչդեռ ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է

Գյումրիում տոնական միջոցառումներ են անցկացվել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

Դուք նշանակալի ներդրում եք ունենում ԵԱՏՄ տարածքում համագործակցության ամրապնդման գործում. ԵԱՏՀ կոլեգիայի նախագահը՝ ՀՀ վարչապետին

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը, աշխարհի, Եվրոպայի չեմպիոնները Հունիսի 1-ը տոնել են մանկատներից մեկի փոքրիկների հետ

Ռուսաստանում կամրջի փլուզումը հանգեցրել է ճանապարհատրանսպորտային պատահարի. կան զոհեր ու վիրավորներ

Հունիսի 1․ Ադրբեջանի կողմից արցախցի երեխաների խաթարված մանկություն, ոտնահարված իրավունքներ

Փաշինյանի՝ Մարսելում առանձնատուն գնելու մասին լուրը կեղծ է, այն տարածող կայքը՝ անհայտ. Փաստերի ստուգման հարթակ