Արթիկն ու Վո Ան Վլենը կիրականացնեն կոշտ թափոնների կառավարմանն ուղղված համատեղ ծրագրեր 

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ,1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված 4-րդ համաժողովի շրջանակում Շիրակի մարզի պատվիրակության անդամները, մարզպետ Նազելի Բաղդասարյանի գլխավորությամբ, հանդիպել են Շիրակի մարզի Արթիկ քաղաքի ֆրանսիական քույր քաղաք Վո Ան Վլենի ղեկավարության հետ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հանդիպմանը մասնակցել է նաև Լիոնում Հայաստանի Հանրապետության հյուպատոս Լևոն Դավթյանը։ Արթիկի համայնքապետ Անան Ոսկանյանը և պատվիրակության անդամները շեշտադրել են հայկական կողմի պատրաստակամությունը՝ գործակցությունը շարունակելու հարցում։ Վո Ան Վլենի քաղաքապետ տիկին Էլեն Ժոֆռուան վստահեցրել է, որ համագործակցությունը, որի հիմքը դրվել է տարիներ առաջ, ակտիվ կերպով շարունակվելու է։

Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ երկկողմ հանդիպման ընթացքում առանձնացվել են կարևոր ուղղություններ, որոնց շրջանակներում շարունակվելու է փոխգործակցությունը։ Երկու համայնքներն առաջիկայում կփորձեն համայնքային ծառայողների վերապատրաստմանը, կլիմայի վրա ազդեցությանը և կոշտ թափոնների կառավարմանն ուղղված համատեղ ծրագրեր իրականացնել։ Արթիկ և Վո Ան Վլեն քաղաքների միջև փոխգործակցությունը ապակենտրոնացված շարունակական և արդյունավետ համագործակցության լավագույն օրինակներից է:

ԱրմենուհիՄխոյան

Հայերեն English Français Русский

«Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Լեչե»-ին. Մխիթարյանը մասնակցեց խաղին

ՀՀ ՊՆ-ն իրականությանը չհամապատասխանող է համարում ԱԹՍ-ով ՀՀ պետական սահմանի օդային հատման մասին տեղեկությունները

Հայ-հնդկական համագործակցությունը հասցվել է նոր հանգրվանի բոլոր հնարավոր ուղղություններով․ Երևանում նշվեց Հնդկաստանի Հանրապետության օրը

Պաշտպանը հորդորում է զերծ մնալ երեխաների մասնակցությամբ նրանց թիրախավորման ու բուլինգի ենթարկելու պատճառ հանդիսացող նյութերի հրապարակումից

Նոր մակարդակի բարձրացնել Հայաստան-Հնդկաստան հարաբերությունները. Փաշինյանը Հնդկաստանի Հանրապետության օրվա առթիվ շնորհավորել է Մոդիին

Փաշինյանն երկարաժամկետ անհրաժեշտություն է համարել Երևանի տրանսպորտային համակարգի զարգացումը

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Հնդկաստանի արտգործնախարարին Հանրապետության օրվա առթիվ

Երգ, պար, թատերական խաղ․ ինչո՞ւ է «Hi Arev» խումբը նոր մոտեցումներ ցուցաբերում

Յանիկ Սինները երկրորդ տարին անընդմեջ հաղթեց Ավստրալիայի բաց առաջնությունում

Վարչապետն արձագանքել է ուժային և այլ պաշտոններում կանանց նշանակման առնչվող խոսակցություններին