Հասարակական

Հակամարտությունը չպետք է խոչընդոտի ԼՂ-ում կրթության իրավունքի իրացմանը. ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը՝ միջազգային գագաթնաժողովին

6 րոպեի ընթերցում

Հակամարտությունը չպետք է խոչընդոտի ԼՂ-ում կրթության իրավունքի իրացմանը. ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը՝ միջազգային գագաթնաժողովին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանըելույթ է ունեցել Կրթության փոխակերպման գագաթնաժողովի` հունիսի 27-30-ը Փարիզումընթացող նախապատրաստականհամաժողովում: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Նախարարի տեղակալը նշել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից կազմակերպված կրթության փոխակերպման հարցերի շուրջ միջազգային մակարդակով այս քննարկումները Հայաստանի համար խիստ այժմեական են, քանի որ դրանք և սեպտեմբերին կայանալիք Կրթության փոխակերպման գագաթնաժողովին ընդառաջ կազմակերպվող ազգային խորհրդակցությունները կսնուցեն մեր երկրում ընթացող կրթական բարեփոխումները, ինչպես նաև կրթության զարգացման երկարաժամկետ ռազմավարական պլանավորման գործընթացը:

Շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին` նախարարի տեղակալը նշել է, որ ազգային խորհրդակցությունների արդյունքում դեռևս կհստակեցվեն Հայաստանի հանձնառությունները կրթության փոխակերպման առումով: Այս համատեքստում նա առանձնացրել է մի շարք կարևոր շեշտադրումներ, որոնք առկա են կրթության բարեփոխումների հիմքում և ներդրվելու են նշված հանձնառություններում:

Մասնավորապես, Արթուր Մարտիրոսյանն առանձնացրել է որակյալ և մատչելի կրթության հասանելիությունը, կյանքի բոլոր փուլերում կրթության իրավունքի իրացումը: Փոխնախարարը փաստել է, որ գիտելիքի կողքին շեշտադրվում են նաև արժեքների և վերաբերմունքի ձևավորումը, հմտությունների զարգացումը: Այնպիսի գիտելիքներ և հմտություններ, ինչպիսիք են մեդիագրագիտությունը, կիբեռգրագիտությունը, ֆինանսական գրագիտությունը, ակտիվ քաղաքացիությունը, հոգատարությունը շրջակա միջավայրի հանդեպ, որոնք այժմ սովորողները ստանում են հիմնականում ոչ ֆորմալ կրթության միջոցով, պետք է տեղ գտնեն ֆորմալ կրթության մեջ։

Նշելով, որ կրթության ռազմավարության առանցքային մոտեցում է սովորողակենտրոն մոտեցումը, Մարտիրոսյանը փաստել է, որ որակյալ կրթությունը պետք է հասանելի լինի բոլորին՝ անկախ իրենց տարիքից, աշխարհագրական հեռավորությունից:

«Սա ենթադրում է բոլորի համար որակյալ կրթության հասանելիություն, այդ թվում նաև Հայաստանի հեռավոր և մեկուսացված համայնքներում: Մենք պետք է ապահովենք կրթության իրավունքը և կրթության շարունակականությունը՝ անկախ քաղաքական կոնֆլիկտներից և ճգնաժամային իրավիճակներից»,- ընդգծել է նա:

Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում կրթության իրավունքի լիարժեք իրացման առաջնահերթության խնդրին:

«Անդրադառնալով կոնֆլիկտային իրավիճակներում կրթության իրավունքի վերաբերյալ տիկին Օդրի Ազուլեի՝ առավոտյան նիստում հնչեցրած խոսքերին՝ հարկ եմ համարում ձեր ուշադրությունը հրավիրել Լեռնային Ղարաբաղում սովորողների կրթության իրավունքի վրա։ Իհարկե, հակամարտությունն ակտիվ փուլում չէ, ինչպես 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի ընթացքում, սակայն մենք պետք է ամեն ինչ անենք կրթության իրավունքն ապահովելու համար՝ անկախ նրանից, թե որքան ժամանակ և ջանք կպահանջի հակամարտության երկարաժամկետ հանգուցալուծման ուղիների փնտրտուքը»,- ընդգծել է ԿԳՄՍ փոխնախարարը։

Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է նաև կրթական համակարգի արդյունավետության բարձրացման, աշխատաշուկայի պահանջների բավարարման, կրթության մեջ տեխնոլոգիաների կիրառելիության խնդիրներին, առանձնացրել կրթության փոխակերպման դերը մարդկային կապիտալի զարգացման, ներառական և կայուն տնտեսական աճի, դիմակայուն հասարակության ձևավորման համատեքստում:

«Մենք վճռական ենք՝ շարունակելու խորհրդատվությունները բոլոր հիմնական շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ նաև երիտասարդության հետ՝ բացահայտելու կրթության փոխակերպման քաղաքականության միջամտությունների ոլորտները, որպեսզի սեպտեմբերին կայանալիք գագաթնաժողովի ընթացքում ունենանք կրթության փոխակերպման ճանապարհային քարտեզը»,- ամփոփել է փոխնախարարը:

Համաժողովի շրջանակում Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է հասարակական և հումանիտար գիտությունների գծով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Գաբրիելա Ռամոսի հետ և քննարկել երիտասարդության ոլորտում քաղաքականության մշակման ու զարգացման շրջանակում համագործակցությունը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն վերը նշված հարցում կրկին վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը հանդիպել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի քաղաքականությունների և ցկյանս կրթական համակարգերի բաժնի տնօրեն Բորհեն Չակրունին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության պլանավորման միջազգային ինստիտուտի ներկայացուցիչների հետ:

Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակում նախօրեին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպումներ է ունեցել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջիանինի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրների հետ կապերի բաժնի ղեկավար Դով Լինչի հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում միջազգային փորձագիտական աջակցության տրամադրմանն առնչվող հարցեր։

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում