Միացյալ Թագավորությունը կես միլիոն ֆունտ ստերլինգ կհատկացնի Հայաստանին և Ադրբեջանին՝ տարածքների ականազերծման նպատակով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Թագավորության կառավարությունը կես միլիոն ֆունտ ստերլինգ կհատկացնի Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Զարգացման ծրագրին՝ աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին՝ տարածքների ականազերծման հարցում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Միացյալ Թագավորության կառավարությունից հայտնում են, որ հատկացված գումարի միջոցով իրականացվելու են կենսական կարևորություն ունեցող վերապատրաստումներ, տրամադրվելու է փորձագիտական խորհրդատվություն՝ տարածքն ավելի ապահով դարձնելու, վիրավորումներից խուսափելու ու կյանքեր փրկելու նպատակով:

«Միացյալ Թագավորության այս ներդրումը թույլ կտա օգտագործել ՄԱԿ-ի փորձառությունը, նվազեցնել Հայաստանում և Ադրբեջանում քաղաքացիական կյանքին սպառնացող ռիսկերը ու օգնելու մարդկանց՝ կառուցելու իրենց կյանքը»,- նշել է ՄԹ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով նախարար Ջեյմս Քլևերլին:

Նա կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին ստորագրել հակահետևակային ականների արգելման ՄԱԿ-ի կոնվենցիան:

«Կոչ ենք անում իշխանություններին՝ ապահովել, որ ՄԱԿ-ն ու մյուս մարդասիրական կազմակերպությունները կարողանան լիարժեքորեն աջակցել խաղաղությանն ու զարգացմանը ողջ տարածաշրջանում»,- ասել է նախարարը:

44-օրյա պատերազմից հետո Միացյալ Թագավորությունը 2021 թվականին արդեն իսկ կես միլիոն ֆունտ ստերլինգ էր հատկացրել Լեռնային Ղարաբաղում և ԼՂ շուրջ ականազերծման աշխատանքներին աջակցելու նպատակով:

Հայերեն العربية English Español Français Русский

Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Լույս է տեսել Հովհաննես Շիրազի «Անտիպ էջեր» մատենաշարի վեցերորդ հատորը

Վարչապետը ներկա է գտնվել ՖՄԿ 20-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Կամբոջա

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Գևորգ Պողոսյանի և Մասիս Մելքոնյանի լիազորությունները

Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները

Մենք թիմային ոգի ունենք, հաղթական ոգի էլ ենք ուզում ունենալ. Եղիշե Մելիքյան

Հայաստանի հավաքականն ունի ֆուտբոլային գաղափար. Արթուր Սերոբյան

Հայաստանը ներառվել է հեղինակավոր Condé Nast Traveller Middle East-ի՝ 2027 թվականին այցելելու աշխարհի լավագույն ուղղությունների ցանկում